ՍԴ-ի շուրջ ճգնաժամն ավարտվել է,սակայն սա չի նշանակում, թե ձևավորվել է իդեալական դատարան. Փաշինյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում Սահմանադրական դատարանի երեք դատավորների ընտրությամբ շատ կարևոր բան է տեղի ունեցել, ավարտվել է ՍԴ-ի շուրջ ճգնաժամը, սակայն սա չի նշանակում, թե ձևավորվել է իդեալական Սահմանադրական դատարան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման տեսակետ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանի հարցին:

Պատգամավորը նշեց, թե հանրության մոտ հարց է ծագում Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների ընտրության հետ կապված, հետաքրքրվեց, թե կառավարությունն Էդգար Շաթիրյանին ինչ սկզբունքներով է ընտրել որպես թեկնածու:

Վարչպետը նախ ասաց, որ Սահմանադրական դատարանի դատավորների ընտրության գործընթացքում կային մարդիկ և շրջանակներ, ովքեր անընդհատ ուզում էին խոսել հեղափոխության արժեքների մասին և փորձում էին իրավիճակը համեմատել հեղափոխության աժեքների հետ: «Եվ այնպիսի տպավորություն էր, որ հեղափոխությունը ղեկավարած քաղաքական թիմը ընդհանրապես գաղափար չունի հեղափոխության արժեքների մասին, և մարդիկ, ովքեր հեղափոխության մասին իմացել են մայիսի 8-ից մի շաբաթ հետո, իրենք դարձել են հեղափոխության արժեքների ջերմեռանդ պաշտպաններ: Այդպե՞ս է արդյոք. ես ուզում եմ ասել, որ ոչ, այպես չէ, որովհետև ամեն իրավիճակում կան խմբեր, ուժեր՝ քաղաքական և ոչ քաղաքական,ովքեր ուզում են իրենց օրակարգը, իրենց շահերը, իրենց մարդկանց, իրենց թեկնածուներին, կամակատարներին հանրության անունից որոշակի տեղերում տեղավորել: Եվ ես կարծում եմ, որ ԱԺ-ում շատ կարևոր բան է տեղի ունեցել, Սահմանադրական դատարանի շուրջ ճգնաժամը վերջացել է, փակվել է: Առնվազն այսքանով պետք է արձանագրել, որ տեղի է ունեցել շատ կարևոր մի բան»,-ասաց Փաշինյանը:

Փաշինյանը շեշտեց, որ սա չի նշանակում, թե ձևավորվել է իդեալական ՍԴ: Կառավարությունն էլ թեկնածուի որոշումը կայացրել է իր լիազորությունների շրջանակներում, քննարկումներ են անցկացվել՝ այդ թվում խորհդարանական խմբակցության կարծիքները հաշվի առնելով:

ՀՀ ազգային ժողովը սեպտեմբերի 15-ին Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնում ընտրեց Երվանդ Խունդկարյանին, Էդգար Շաթիրյանին և Արթուր Վաղարշյանին: Երվանդ Խունդկարյանի թեկնածությունն առաջադրել էր Դատավորների ընդհանուր ժողովը, Արթուր Վաղարշյանի թեկնածությունը՝ ՀՀ նախագահը, Էդգար Շաթիրյանինը՝ կառավարությունը:

Աննա Գրիգորյան

Հայերեն Русский

Հայաստանն ու Ղրղզստանը երկկողմ առևտրաշրջանառության ավելի մեծ ներուժ ունեն. ՀՀ ԱԳ նախարար

Հուսով եմ՝ բոլորը հասկանում են, որ հարձակվելով Հայաստանի վրա, հարձակվում են ժողովրդավարական արժեքների վրա. Ալեն Սիմոնյան

Լիտվայի Սեյմասի փոխխոսնակը «Եվրաքվե» նախաձեռնությունը համարում է ժողովրդավարական գործընթացների լավ օրինակ

Հայաստանը փորձում է բալանս ստեղծել ԵՄ-ի, Ռուսաստանի և տարածաշրջանային ուժերի հետ հարաբերություններում․ Փաշինյան

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը դժվարին, բայց անխուսափելի գործընթաց է. վերլուծություն

Օդի աղտոտվածությունը Բանգկոկում հասել է առողջության համար վտանգավոր մակարդակի

Հստակ է, որ Հայաստանը ցանկանում է ժողովրդավարական երկրների ճանապարհով ընթանալ. Լատվիայի խորհրդարանի խոսնակ

Հայաստանն ակնկալում է, որ առաջիկայում կստորագրվի ԵՄ-ի հետ գործընկերության նոր օրակարգը

Եվրոպան կվճարի Ուկրաինային մատակարարվող ամերիկյան զենքերի համար. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման գործը դատախազն ուղարկել է դատարան