Տնտեսություն

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայավտոկայարանը» մասնավորեցման ցանկից հանելու նախագիծը

2 րոպեի ընթերցում

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայավտոկայարանը» մասնավորեցման ցանկից հանելու նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով, մասնավորապես, առաջարկվում է«Հայավտոկայարան»ՓԲԸ-նհանել մասնավորեցման ցանկից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Պետական գույքի մասնավորեցման2017-2020թվականների ծրագրի մասին»օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ստացավ 118 «կողմ» և 1 «ձեռնպահ» ձայներ:

Ընկերությունը գործառույթներն իրականացնում է իր կազմում գործող չորս ավտոկայարանների`Երեւանի«Կենտրոնական»եւ«Հյուսիսային»,Գյումրիի եւ Վանաձորի ավտոկայարանների,ինչպես նաեւ մյուս քաղաքներում տեղակայված24ավտոկայանների եւ17երթակարգավարական կետերի միջոցով:

ՀՀտարածքայինկառավարմանևենթակառուվածքներիփոխնախարարԱրմենՍիմոնյանը նախագիծը նեկայացնելիս հիշեցրել էր, որ ուղեւորափոխադրումների սպասարկման պատշաճ որակ ապահովելու տեսանկյունից անհրաժեշտություն է առաջանում բարձրացնել նաեւ ավտոկայարանային ծառայությունների մակարդակը:Ավտոկայարանային համակարգի արդիականացումը պետք է իրականացվի ներդրումային ծրագրերի միջոցով,այդ թվում՝ նաեւ կառավարության օժանդակությամբ:Հետեւաբար, անհրաժեշտ է պահպանել ընկերության ամբողջականությունը(ներառյալ՝ գույքային)եւ պետական կարգավիճակով գործունեությունը`բաժնետոմսերի100տոկոս պետական սեփականությամբ:

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում