HyeAid Lebanon-ի ընթացքում հավաքվել է ավելի քան 1 մլն 375,5 հազ. դոլար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մեկ Ազգ, Մեկ Ապագա» թեմայով ու HyeAid Lebanon-ի անվանումով դրամահավաք-տելեթոնի ընթացքում հավաքվել է 1,375,555.00 ԱՄՆ դոլար։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին հայկական 23 կազմակերպություն միավորող Արեւմտեան Ամերիկայի Համահայկական Խորհրդից։

«Արեւմտեան ԱՄՆ-ի Համահայկական Խորհուրդը խորապէս երախտապարտ է իր բոլոր ազգակիցներուն, «Մէկ Ազգ, Մէկ Ապագայ» թեմայով ու HyeAid Lebanon-ի անուան տակ կազմակերպուած դրամահաւաք-թէլէթոնի ընթացքին իրենց ցուցաբերած աջակցութեան համար:

Կարճ ժամանակուան մէջ կազմակերպուած նուիրահաւաքը, որուն թագադրումը եղաւ ընդամէնը երեք ժամուան թէլէթոնը, գոյացուց 1,375,555.00 տոլար: Մինչեւ օրս, արդէն իսկ ստացուած է նշուած գումարին 85 տոկոսը, ու լիայոյս ենք որ մնացեալ խոստումները կ՛ամբողջանան շուտով:

Այսու կը տեղեկացնենք թէ 500,000.00 տոլարի սկզբնական գումար մը արդէն իսկ փոխանցուած է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառի յանձնարութեամբ հաստատուած Լիբանանահայութեան Վերականգնումի Յանձնախումբի յատուկ դրամատնային հաշուին:

Դրամահաւաքը իրականացնելու աշխատանքներուն ընթացքին կատարուած ընդհանուր ծախսերը- ներառեալ ընկերային ցանցերու վրայ զետեղուած գովազդներ, թէլէթոնի պատրաստութեան գիտարուեստական եւ արտադրական ծախսեր, վարկային քարտի գործառնութեան ծախսեր, թէլէթոնին վերաբերող այլեւայլ ծախսեր- 44,272.00 տոլար կը կազմեն:

Գիտակից ենք, որ ծախսերու այս գումարը շատ աւելի մեծ կ'ըլլար, եթէ չըլլային մեր համայնքի կամաւորներու հսկայական օժանդակութիւնը: Անոնց անձնուրաց նուիրուածութիւնը ոգեշնչող եւ անգնահատելի էր:

Լիբանանահայութեան օգտին մեր համախմբուած համայնքը, անգամ մը եւս եկաւ ցոյց տալու իր զգօնութիւնն ու առատաձեռնութիւնը յանուն մեր ազգի բարօրութեան:

Արեւմտեան Ամերիկայի Համահայկական Խորհուրդս կու գայ վերահաստատելու իր եւ իր անդամ կառոյցներու անվերապահ յանձնառութիւնը իր գոյութեան իմաստն ու նպատակը հանդիսացող համահայկական օրակարգին, որուն անմիջական մասը կը կազմէ աջակցութիւնը ազգի բոլոր հատուածներու կարիքներուն ամէնուրէք»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հայերեն

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին