1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 13-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 16 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ԵրևանիԷրեբունի վարչական շրջանում՝ 11 հա, 2000 քմ, 3500 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 1000 քմ, 500 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 500 քմ, Ավան վարչական շրջանում՝ 600 քմ,
Արարատի մարզիՄասիս քաղաքում՝ 3000 քմ, Շահումյան գյուղում՝ 3000 քմ, Մրգավան գյուղում՝ 2000 քմ,Վեդի-Ուրցաձոր ավտոճանապարհին՝ 2․5 հա,
Կոտայքի մարզիՉարենցավան քաղաքում՝ 800 քմ, Հրազդան քաղաքում՝ 400 քմ, Կամարիս գյուղում՝ 1000 քմ,Ջրվեժ գյուղում՝ 500 քմ,
Շիրակի մարզիՍարակապ գյուղում՝ 300 քմ։
Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 15.5 հա: