Հասարակական

Արսեն Թորոսյանը ծանոթացել է Մարտունու բժշկական կենտրոնի շինարարական աշխատանքներին

1 րոպեի ընթերցում

Արսեն Թորոսյանը ծանոթացել է Մարտունու բժշկական կենտրոնի շինարարական աշխատանքներին

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը սեպտեմբերի 13-ին այցելել է Մարտունու նոր բժշկական կենտրոնի շինհրապարակ և ծանոթացել 2020 թվականի հուլիսից մեկնարկած շինաշխատանքներին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ առողջապահության նախարարությունից։

«Նախատեսվում է 2022թ-ի հուլիսից 65 մահճակալ հզորությամբ նորակառույց բազմաֆունկցիոնալ բժշկական կենտրոն ունենալ՝ միջազգային արդի բոլոր չափանիշներին համապատասխան։ Վերջինս կսպասարկի Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի և տարածաշրջանի ազգաբնակչությանը:

Մարտունու բժշկական կենտրոնի կառուցման աշխատանքները՝ տիպային նախագծով, իրականացվում են Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակներում:

Նախագծման փուլից սկսած մինչև բժշկական կենտրոնի հագեցման ավարտը բոլոր աշխատանքները համակարգվում եմ Առողջապահության նախարարության ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից։

Նախարարը վաղը ներկա կլինի Արցախում ՀՀ կառավարության կողմից նվիրաբերած շտապօգնության մեքենաների և ռեանիմոբիլների հանձնման արարողությանը»,- ասվումէ հաղորդագրության մեջ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում