Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը նիստ է անցկացրել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կայացել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Օրակարգային առաջին զեկույցը ներկայացրել են Հանձնաժողովի իրավաբան-գիտնական անդամներ Արթուր Ղամբարյանը և Անահիտ Մանասյանը՝ առաջարկելով սահմանադրական բարեփոխումների հայեցակարգային ուղղությունների թվում քննարկել իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքի վերաբերյալ նորմում իշխանությունների միջև փոխադարձ հարգանքի և փոխհամագործակցության սկզբունքը Սահմանադրությամբ ամրագրելու հարցը:

Մեկ այլ զեկույցով հանդես է եկել Հանձնաժողովի իրավաբան-գիտնական անդամ Լևոն Գևորգյանը՝ քննարկման ներկայացնելով ներպետական իրավական համակարգի մաս հանդիսացող միջազգային իրավունքի ծավալները և շրջանակը, վավերացված միջազգային պայմանների կիրառման մեխանիզմները (մոնիստական, թե դուալիստական համակարգ, ինքնակիրարկվող և ոչ ինքնակիրարկվող միջազգային պայմանագրերի տարբերակում), միջազգային պայմանագրերի նկատմամբ սահմանադրական վերահսկողության ծավալները։

Երկու զեկույցների ներկայացումից հետո ծավալվել է հարց ու պատասխան․ Հանձնաժողովի անդամները ներկայացրել են իրենց մոտեցումներն ու առաջարկները։

Նիստին մասնակցող 13 անդամներից առաջին զեկույցին կողմ է քվեարկել 12-ը, երկրորդ զեկույցի քվեարկությունը տեղափոխվել է հաջորդ նիստ։

Հայերեն English Русский

ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության ապահովմանն առնչվող թեմաներ

Հայաստանի բասկետբոլի թիմի անդամ Յուրա Մելիքյանն ակումբային կարիերան կշարունակի Բուլղարիայում

Շախմատի կանանց ընտրանին հաղթել է ԱՄՆ թիմին

Հայաստանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Հայաստանի և Սլովենիայի վարչապետներն անդրադարձել են ՀՀ–ԵՄ համագործակցությանը

ՀՀ ԱԳՄԱ նախարարության գլխավոր քարտուղարը հանդիպել է Ամերիկայի հրեական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ

Հայաստանի և Բուլղարիայի ԱԳ նախարարները քննարկել են ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրի իրականացման հարցերը

Առաջիկա խաղը կլինի Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նոր պատմությունը. Էդուարդ Սպերցյան

Առաջադրանքը մեկն է` հաղթել, շարժվել առաջ. Եղիշե Մելիքյանը` Ազգերի լիգայի նոր փուլի մասին

Շուրջ 1000 երեխա՝ «STEAM» կրթական ծրագրում