Սեւան քաղաքում ընթանում են ասֆալտապատման աշխատանքներ

3 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեւան քաղաքում ավարտին են մոտեցել Գրիբոյեդով փողոցի հիմանորոգման եւ զուգահեռաբար մեկնարկել են 5 բազմաբնակարան շենքերի բակեր տանող ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից՝ Գրիբոյեդով փողոցի հիմնանորոգման համար նախատեսված տարածքը 4 578 քառակուսի մետր է: Աշխատանքները ներառում են ասֆալտբետոնե ծածկույթի ֆրեզում, խարխլված բազալտե եզրաքարերի ապամոնտաժում, ապամոնտաժված եզրաքարերի տեղադրում, ծածկույթի կառուցում, փողոցի անցումների, անհարթությունների, երթեւեկելի մասի գծանշում, ասֆալտբետոնե արգելակիչների եւ ճանապարհային նշանների տեղադրում, այլ աշխատանքներ:

Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 47 միլիոն 99 հազար դրամ, որի 60 տոկոսը ներդրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը` Սեւանի համայնքապետարանը։ Օրեր առաջ տրվել է նաեւ քաղաքի 2-րդ եւ 3-րդ միկրոթաղամասերի, Շահումյան փողոց, 35, 37, 37 ա եւ Կարմիր բանակի փողոց, 54, Նալբանդյան փողոց, 37, 39, 41, 43, 45, 47, 49, 51, Շինարարների, 2 շենքերի բակային տարածքների ճանապարհները: Այս սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքները ներառում են եզրաքարերի ապամոնտաժում եւ վերատեղադրում, անհրաժեշտության դեպքում նոր եզրաքարերի տեղադրում, ճանապարհների հիմնատակի ուղղում եւ հարթեցում, խճային հիմքի կառուցում, դիտահորերի եւ ջրընդունիչների բարձրացում կամ իջեցում, ասֆալտբետոնե ծածկի իրականացում: Ասֆալտբետոնե ծածկույթի ընդհանուր մակերեսը 11 հազար 57քառակուսի մետր է: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 132 միլիոն դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Սեւանի համայնքապետարանը: Իրականացվող աշխատանքների արդյունքում էականորեն կբարելավվի բակերի տեսքը, կստեղծվի հարմարավետ ու անվտանգ միջավայր, կկարգավորվի հետիոտների եւ ավտոմեքենաների երթեւեկն ու անցուդարձը:

Նույն աղբյուրի համաձայն՝ Սեւան համայնքի շինհրապարակներ է այցելել Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը՝ տեղում դիտարկելու շինարարությունների ընթաքը: Գնել Սանոսյանը Գրիբոյեդովի փողոցի ասֆալտապատման աշխատանքներում նկատված շինարարական թերությունների շուրջ արել է իր դիտողությունները՝ հորդորելով սեղմ ժամկետներում շտկել դրանք:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն Русский

Սևանից այս տարի ոռոգման նպատակով բաց է թողնվել 75,3 մլն խորանարդ մետր ջուր՝ պատմական նվազագույնը. Լևոն Ազիզյան

Պեսկովը հերքել է մինչև տարեվերջ 300 հազար մարդու զորակոչելու լուրերը

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությանը

Շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը շարունակում են հաղթանակների շարքը համաշխարհային Օլիմպիադայում

Ոստիկանության գվարդիայի ծառայողները տարեսկզբից բացահայտել են հանցագործության շուրջ 660 դեպք

Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների փոփոխությունը

«Վալդակար». երեխաների համար նախատեսված առաջին հայկական անիմացիոն սերիալը հասանելի է նաև արևմտահայերենով

Վարչապետն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն

ՍԱՏՄ-ն արձագանքել է թունաքիմիկատների վերաբերյալ պատգամավոր Հարություն Մնացականյանի հայտարարություններին