Դավիթ Տոնոյանը կարևորել է Միացյալ Թագավորության հետ ռազմաքաղաքական քննարկումների անցկացումը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀպաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը սեպտեմբերի9-ին ընդունել էՀՀ-ումՄիացյալ Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզիին (Helen Fazey): «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Պաշտպանության նախարարը շնորհավորել է տիկին Ֆեյզիին Հայաստանում առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել նորանոր ձեռքբերումներ հայ-բրիտանական հարաբերությունների զարգացման գործում, մասնավորապես՝ պաշտպանության ոլորտում։ Քննարկման ընթացքում Դավիթ Տոնոյանը գոհունակություն է հայտնել երկկողմ համագործակցության ներկայիս մակարդակով և հույս հայտնել, որ համավարակով պայմանավավորված սահմանափակումների մեղմացումից հետո փոխգործակցությունը նոր թափ կստանա։ Կարևորվել է հատկապես երկկողմ ռազմաքաղաքական քննարկումների անցկացումը՝ միջազգային և տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ դիրքորոշումների փոխանակման նպատակով։
Պաշտպանության նախարարն անդրադարձել է նաև տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և ներկայացրել իր մտահոգությունները անվտանգային միջավայրի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։