Զավեն Անդրիասյանը հաղթել է Bullet Shield Arena առցանց մրցաշարում հերթական փուլում 

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանցի շախմատիստ Զավեն Անդրիասյանը հաղթող է ճանաչվել lichess․ org հարթակումանցկացված Bullet Shield Arena առցանց մրցաշարի հերթական փուլում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: Չորսժամ տևած գերկայծակնային մրցաշարին մասնակցել են 4 303 շախմատիստներ։ Երևանցի գրոսմայստերն անցկացրել է 138 պարտիա, վաստակել է 396 միավոր և գրավել է առաջին տեղը:

Զավեն Անդրիասյանը 2005 թ. նվաճել է Եվրոպայի մինչև 16 տարեկանների հաղթողի կոչումը, նույն թվականին հաղթել է նաև այդ տարիքային խմբի Եվրոպայի արագ շախմատի առաջնությունում։ 2005-ին դարձել է «Աերոֆլոտ օփենի» «Բ» մրցաշարի հաղթող։ Նույն թվականին ստացել է միջազգային վարպետի կոչում։ 2006 թվականին նվաճել է Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնության արծաթե մեդալը, իսկ մեկ ամիս անց` 17 տարեկանում, դարձել է աշխարհի մինչև 20 տարեկանների չեմպիոն և անմիջապես ստացել գրոսմայստերի կոչում։ Այդ պահին նա Հայաստանի ամենաերիտասարդ գրոսմայստերն էր։ Տարբեր տարիներին դարձել է Հայաստանի արագ շախմատի չեմպիոն։ Հայաստանի մեծահասակների առաջնությունների եռակի բրոնզե մեդալակիր է։

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն