Սպորտ

Շախմատի հավակնորդների մրցաշարը կվերսկսվի նոյեմբերին

1 րոպեի ընթերցում

Շախմատի հավակնորդների մրցաշարը կվերսկսվի նոյեմբերին

ԵՐԵՎԱՆ, 8ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը կվերսկսցի նոյեմբերին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՖԻԴԵ-ի մամուլի ծառայությունը: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով դադարեցված մրցախաղը կվերսկսվի նոյեմբերի 1-ին: Մրցաշարի հնարավոր անցկացման վայր ընտրվել է Թբիլիսին:

Ավելի վաղ` մարտի 26-ին, Շախմատի հավակնորդների մրցաշարը դադարեցվեց: Հավակնորդների մրցաշարն անցկացվում էր Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում:Այն դադարեցվեց կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:

Մրցաշարում անցկացվել է 7 տուր: Մրցաշարային աղյուսակում երկիշխանություն է: Յան Նեպոմնյաշչին և Մաքսիմ Վաշիե-Լագրավն ունեն 4,5-ական միավոր: Մրցաշարին մասնակցում է 8 շախմատիստ՝ Ֆաբիանո Կարուանան, Դին Լիժենը, Անիշ Գիրին, Ալեքսանդր Գրիշչուկը, Յան Նեպոմնյաշչին, Կիրիլ Ալեքսեենկոն, Վան Հաոն և Մաքսիմ Վաշիե-Լագրավը: Կորոնավիրուսային իրավիճակից ելնելով՝ մրցաշարի մասնակցությունից հրաժարվել է աշխարհի գավաթակիր Թեյմուր Ռաջաբովը, որը ՖԻԴԵ-ին խնդրել էր հետաձգել մրցաշարը: Նրա փոխարեն մրցաշարում ընդգրկվել է Վաշիե-Լագրավը:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում