Վերանորոգվում է «Շենգավիթի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի մարզադահլիճը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Շենգավիթի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի մարզադահլիճը վերանորոգվում է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
«Վերանորոգված մարզադահլիճը կունենա անհատական սանհանգույց և անհատական պահարաններով հանդերձարան»,- գրել է Կարապետյանը:
Վերանորոգվող մարզադահլիճում կմարզվեն ցատկացանցի և սեղանի թենիսի խմբերը։
Կարդացեք հոդվածը` Русский