Հասարակական

Գյումրիում անձրևի հետևանքով առավել տուժած ընտանիքները ստացան բնակարաններ

1 րոպեի ընթերցում

Գյումրիում անձրևի հետևանքով առավել տուժած ընտանիքները ստացան բնակարաններ

ԳՅՈՒՄՐԻ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում այս տարվա հուլիսին գրանցված աննախադեպ անձրևի ու կարկուտի հետևանքով առավել տուժած ընտանիքները ստացան բնակարանների բանալիներ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 5-ին «Գյումրու օր» տոնակատարության ժամանակ բնակարանի բանալիներ ստացան աղետից տուժած 6 ընտանիքներ: Բնակարանները սոցիալական են, կառուցվել ենԳյումրու համայնքապետարանի և «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի համագործակցությամբ: Բնակարանները բնակիչների են հանձնվել կահավորված: Քաղաքապետարանը խոստանում է նաև տարածքն ասֆալտապատել: «Միակ պայմանն այն է, որ դուք պարտադիր պետք է տնակները քանդեք: Եթե տնակները չեք քանդում, բանալիները հետ ենք վերցնելու՝ պայմանը սա է»,-բանալիների հանձնման ժամանակ նշեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

«Իմ սեր Գյումրի» խորագրի ներքո սեպտեմբերի 5-ին Գյումրին նշում է քաղաքի օրը: Արդեն ավանդույթ դարձած տոնակատարությունն այս տարի առաջին անգամ նշվում է հիմնականում առցանց տիրությում՝ համավարակի կանոններով:

Արմենուհի Մխոյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում