Ադրբեջանը խաղաղության փոխարեն բնակչությանը պատրաստում է պատերազմի. Արցախի ԱԳ նախարարի հարցազրույցը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը հայկական կողմը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով, իսկ Ադրբեջանն իր բնակչությանը խաղաղության պատրաստելու փոխարեն, պատրաստում է պատերազմի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին կատալոնական «Nationalia» օրաթերթին տված հարցազրույցում ասել է Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը: Հարցազրույցը հրապարակվել է Արցախի անկախության հռչակման 29-րդ տարեդարձի կապակցությամբ:

«Մեր հանրապետության դիրքորոշումն անփոփոխ է մնում անկախության հռչակումից ի վեր: Մենք միշտ կողմ ենք եղել հակամարտության կարգավորմանը բացառապես խաղաղ միջոցներով։ Այս դիրքորոշումը բազմիցս հնչեցվել է ինչպես հրապարակային, այնպես էլ ԵԱՀԿ գործող նախագահի և Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումների ժամանակ, ինչպես նաև ԱԳՆ բազմաթիվ հայտարարություններում, որոնք տարածվել են այնպիսի միջազգային կազմակերպություններում, ինչպիսիք են ԵԱՀԿ-ն, ՄԱԿ-ը, ԵԽ-ն և այլն»,- ասել է Մայիլյանը:

Արցախի արտգործնախարարը նշել է, որ միակողմանի հնարավոր չէ հասնել խաղաղությանը, իսկ Ադրբեջանի քայլերը ցույց են տալիս, որ այդ պետությունը պատրաստվում է պատերազմի:

«Եթե հաշվի առնենք այն տեմպերն ու թափը, որոնցով Ադրբեջանը մեծացնում է իր զինանոցը, ապա պարզ է դառնում, որ նա զենք է գնում ոչ թե այն պահեստում պահելու, այլ ավելի շուտ այն մի օր օգտագործելու մտադրությամբ: Մենք տեսել ենք, թե ինչպես է դա արել 2016թ. ապրիլին և բոլորովին վերջերս ՝ հուլիսի 12-ին, Հայ-ադրբեջանական սահմանին՝ Տավուշի ուղղությամբ։ Երկու դեպքում էլ Արցախի և Հայաստանի պաշտպանության ուժերը համապատասխան պատասխան են տվել։ Ոչ մի հիմք չկա ենթադրելու, որ Ադրբեջանը նման եւս մեկ փորձ չի անի, երբ իրեն բավականաչափ ուժեղ կզգա հերթական ռազմական արկածախնդրությունը սանձազերծելու համար: Խաղաղությունը չի կարող հասնել միակողմանիորեն, հակամարտության բոլոր կողմերը պետք է ձգտեն դրան»,- նշել է ԱԳ նախարարը:

Մայիլյանը հավելել է, որ հակամարտության կարգավորման հարցում կարևոր է, որ որպես կողմ բանակցային սեղան վերադառնա նաև Արցախի Հանրապետությունը:

«Ադրբեջանը պետք է մեկընդմիշտ հասկանա, որ առանց եռակողմ ձևաչափով բանակցությունների վերսկսման ՝ դրանց անմիջական մասնակցությամբ Արցախի Հանրապետությանը, միամտություն է ակնկալել որևէ շոշափելի առաջընթաց խաղաղ գործընթացում։ Հիշեցնեմ, որ խաղաղ գործընթացում միակ նշանակալի ձեռքբերումն այսօր 1994 թվականի մայիսի 12-ին հրադադարի մասին անժամկետ համաձայնագրի ստորագրումն էր, երբ Արցախը մասնակցեց բանակցություններին։ Եվ տրամաբանական է, որ եթե մարտական գործողությունների և կրակի դադարեցման մասին համաձայնագիրը ստորագրվել է Արցախի (Լեռնային Ղարաբաղի) կողմից ՝ որպես հակամարտության երկու հիմնական կողմերից մեկի, ապա, հետևաբար, խաղաղ համաձայնագիրը նույնպես պետք է համաձայնեցվի և ստորագրվի Արցախի կողմից։ Անտեսել այս փաստը կնշանակեր գիտակցաբար ժխտել աշխարհը»,- ասել է Մասիս Մայիլյանը:

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ Թուրքիայի հայտարարություններին, որով վերջինս աջակցում է Ադրբեջանի ռազմական գործողություններին, Մայիլյանը նշել է, որ նման քայլը դատապարտելի է և անիմաստ է դարձնում նրա անդամակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին։

Հայերեն English Русский

Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա