Սեւանա լճի ափամերձ հատվածները մաքրվում են կենցաղային աղբի թափոններից

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդեն երրորդ օրն է, ինչ «Մի բան անենք» արշավի շրջանակում կենցաղային աղբի թափոններից մաքրվում են Սեւանա լճի ափամերձ զբոսաշրջային վայրերը եւ հատուկ պահպանվող տարածքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ծրագիրն իրականացնող «Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիա» կազմակերպության վարչության անդամ Ռուբեն Հովսեփյանը, ծրագրի իրականացմանն աջակցում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը եւ ՀՀ տուրիզմի պետական կոմիտեն: Մաքրման աշխատանքներում ընդգրկված են տուրիստական ոլորտի ներկայացուցիչներ՝ շուրջ 70 հոգի:

«Մաքրման աշխատանքները սկսել ենք Լճաշենից եւ շարժվում ենք Գավառի ուղղությամբ: Սեպտեմբերի երեքին արդեն մաքրում ենք իրականացնում Նորաշեն եւ Ծովազարդ գյուղերի հատվածներում: Անտառապատ մասերից կամ ճանապարհաեզրերի խանդակներից պարկերով ահագին աղբ ենք դուրս բերում, ինչը բեռնվում ու տեղափոխվում է մարզի գործող աղբավայրեր: Ծրագրի տեւողությունը 12 օր է, որոնցից ութ օրը մենք կաշխատենք Գեղարքունիքի մարզում: Մեզ նկատելի աջակցություն է ցուցաբերում Գեղարքունիքի մարզպետարանը: Եթե չհասցնենք մաքրումն իրականացնել Սեւանա լճի շրջակայքով մեկ, ապա գոնե կարեւոր մասերում այն ավարտած կլինենք»,-հավաստեց Ռուբեն Հովսեփյանը:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն Русский

«Ալաշկերտ»-ը հաղթահարեց «Ելիմայ»-ի արգելքը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց

«Փյունիկ»-ը հաղթեց «Մարսաշլոկ»-ին և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում է

Դուբայի իշխանությունները հերքել են քաղաքի կենտրոնում պայթյունների մասին հաղորդագրությունները

«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով

Վանաձորի Բոհեմ թատրոնում տեղի է ունեցել «Վերջին հանգրվան» ներկայացման փակ դիտումը

ԱՄՆ-ն 2 թմրակարտելների ներառել է օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների ցանկում

Բրազիլիան կպատասխանի ԱՄՆ-ի սահմանած նոր մաքսատուրքերին

Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․Mehr

Ալիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համար

Հարավային Կորեան քննարկում է սոցիալական ցանցերից մինչև 14 տարեկան երեխաների օգտվելը սահմանափակելու հնարավորությունը