«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Զենքի վաճառքի ռեկորդային աճ ԱՄՆ-ում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վերջին ամիսներին զենքի գնման ռեկորդային աճն արձանագրել է հրաձգային սպորտի ազգային հիմնադրամը: Մարտ-հուլիս ժամանակահատվածում վաճառվել է 8,5 մլն միավոր զենք, ինչը 2019 թ. նույն ժամանակահատվածի հետ համեմատությամբ բարձր է 94 տոկոսով: Նման պահանջարկի պատճառների թվում, անկասկած, կարելի է նշել «Covid-19»-ը, որը հանգեցրել է մարդկանց շրջանում անհանգստության մակարդակի բարձրացմանը: Դա հաստատվում է այն փաստով, որ զենքի վաճառքը կտրուկ աճել է հենց մարտին, երբ Միացյալ Նահանգներում կարանտին սկսվեց: Հունիսին թվերը կրկին կտրուկ բարձրացան, երբ երկրում սկսվեցին «Black Lives Matter»-ի ազգային բողոքները, ինչը նույնպես բացասաբար է ազդում հասարակության մեջ տրամադրությունների վրա:

Անկարգությունների ֆոնին, որոնք սկսվել են աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո, զինված քաղաքացիներն սկսել են հավաքվել աշխարհազորում՝ կարգի պաշտպանության համար: Նման խմբեր կան մեծ մեգապոլիսներում, ինչպիսին է Չիկագոն, ինչպես նաեւ փոքր բնակավայրերում, ինչպիսին է Օմակ փոքրիկ քաղաքը: Նյու Մեքսիկոյում գործում է «Նյու Մեքսիկոյի քաղաքացիական գվարդիան», որն արձագանքում է անկարգություններին ու թալանին:

Վերջապես, ընտրարշավը նույնպես կարող է անհանգստության որոշակի մակարդակ սադրել: Քաղաքական ուժերից ոչ մեկն իր գործողություններում եւ հայտարարություններում չի նպաստում իրավիճակի կարգավորմանը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Հայերեն Русский

Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ

Իրանը կամիկաձե անօդաչու թռչող սարքեր է ուղարկել Հորմուզում գտնվող նավերի վրա. Թրամփ

Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին

Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակը ձերբակալվել է

Շաղատ գյուղում ՃՏՊ-ի հետևանքով վարորդը մահացել է

Դավիթ Խուդաթյանն ու Մհեր Գրիգորյանն այցելել են Հայաստանի ատոմային էլեկտրակայան

Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը

Սուրեն Պապիկյանը կարևորել է հասարակական խորհրդում հանրային ոլորտի տարբեր գործիչների ներգրավվածությունը

Հունիսի 26-ը թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի օրն է