Կառավարությունը 21 ամենագնաց շտապ օգնության մեքենաներ նվիրաբերեց մարզային ԲԿ-ներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունն ընդունեց որոշում, որով ՀՀ ընթացիկ տարվա պետբյուջեի շրջանակում ձեռք բերված շտապ բժշկական օգնության կահավորված, թթվածնի կենտրոնացված համակարգով և ավտոմատ պատգարակով համալրված ավտոմեքենաները, նաև շտապ օգնության ավտոմեքենաների օժանդակ բժշկական սարքավորումներն ու պարագաները նվիրաբերվում են մարզերում գործող բժշկական կազմակերպություններին՝ դրանց ծառայությունների բարելավման նպատակով:

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը նշեց, որ, մասնավորապես, Տավուշի մարզին նվիրաբերվելու է 5, Սյունիքի մարզին 3, Արագածոտնին՝ 2 շտապօգնության մեքենա:

«Շտապ օգնության ծառայությունն այն օպերատիվ և մոբիլ ծառայությունն է, որի զարգացման ու հագեցվածության մակարդակը, բժշկական անձնակազմի պատրաստվածությունը, տեղում կամ ճանապարհին անհետաձգելի բուժօգնության կազմակերպումը, հիվանդին մասնագիտացված բուժհաստատություն ժամանակին տեղափոխումը անմիջական կապ ունեն ծառայությանը դիմող բուժառուների կյանքին վտանգ սպառնացող հիվանդության բարեհաջող ելքի հետ։

Նշվածի ենթատեքստում մեծապես կարևորվում է նաև շտապ օգնության արագ տեղ հասնելու հանգամանքը։ Նշված նպատակով Առողջապահության նախարարության կողմից ՀՀ պետական բյուջեի շրջանակում ձեռք են բերվել թվով 21 «ՈՒԱԶ» տեսակի ամենագաց շտապօգնության ավտոմեքենաներ, որոնք նաև հագեցվել են ՀՀ պետական բյուջեի շրջանակում ձեռք բերված շտապ եւ անհետաձգելի օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ բժշկական սարքավորումներով և պարագաներով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Ավանեսյանը։

Բժշկական կենտրոնների ընտրությունը կատարվել է՝ հիմք ունենալով մարզպետարանների կողմից ներկայացված կարիքները, յուրաքանչյուր անգամ առաջնորդվելով տվյալ բժշկական կենտրոնի կողմից սպասարկվող ազգաբնակչության քանակով, առկա մեքենաների տեխնիկական վիճակի գնահատմամբ և հագեցվածության աստիճանով, սպասարկվող բնակավայրի աշխարհագրական դիրքով։

Հայերեն English Русский

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ԿՀՎ ղեկավարի՝ Ռուսաստան կատարած այցը կարող է արդյունքներ տալ

Նեպալի իշխանությունները գնահատել են երկրի հյուսիսում ջրհեղեղի պատճառած վնասը

Մնացական Սաֆարյանը, Վահան Կոստանյանը և Ռոբերտ Աբիսողոմյանը վերանշանակվել են ԱԳ փոխնախարարների պաշտոնում

Շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատարան

ԱՄՆ-ն ամբողջ աշխարհում կասեցրել է վիզայի դիմումների ընդունման գործընթացը

Պետք է «Կրայովա»-ի ֆուտբոլիստներից արագ մտածենք. Մանուել Տուլիպան` Եվրոպա լիգայի պատմական խաղի մասին

Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաների պատվիրակությունները հանդիպել են Թբիլիսիում

Գիտնականները հայտնել են, թե աղետների դեպքում որ երկիրն է ամենաապահովը

Օգոստոսի 27-ի միջոցառումների անոնս

Հակակոռուպցիոն կոմիտեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել