Սպորտ

Մարտունու մարզադպրոցի նախկին սանը նվաճել է ԱՊՀ եւ սլավոնական երկրների չեմպիոնական գոտին

1 րոպեի ընթերցում

Մարտունու մարզադպրոցի նախկին սանը նվաճել է ԱՊՀ եւ սլավոնական երկրների չեմպիոնական գոտին

ԳԱՎԱՌ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի մարզադպրոցի նախկին սան, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Սերգե Սահակյանը վերջերս չեմպիոնական գոտի է նվաճել ՌԴ Կրասնոդար քաղաքում տեղի ունեցած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Մարտունու մարզադպրոցի փոխտնօրեն, Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, մարզիչ Գեւորգ Սարգսյանը՝ երեկոյի ընթացքում տեղի է ունեցել 8 մենամարտ: Գլխավոր մենամարտում հանդիպել են Սերգե Սահակյանը, որը հանդես է եկել Հայաստանի Հանրապետության դրոշի ներքո, եւ Ռուսաստանի Դաշնությունը ներկայացնող Եվգենի Վազեմը՝ Ստարի Օսկոլ քաղաքից: «Այս մենամարտում խաղարկվում էր ԱՊՀ եւ սլավոնական երկրների գոտին: Մեր մարզիկը մրցավարների միաձայն որոշմամբ տարավ վստահ հաղթանակ: Սերգե Սահակյանը այս մենամարտից հետո արդեն ունի 2 չեմպիոնական գոտի: Մեր մարզադպրոցում թրծված ու հաջողություններ գրանցած բռնցքամարտիկը շարունակում է հաջողությունների հասնել նաեւ միջազգային մրցասպարեզներում՝ երբեք կապը չկտրելով հարազատ քաղաքի եւ մարզադպրոցի ու մարզիչների հետ: Նրանից ակնկալում ենք մարզական նոր բարձունքներ»,- նշեց Գեւորգ Սարգսյանը:

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում