Հայաստանում ԱՄՆ-ի աջակցությամբ մեկնարկում է ոստիկանության ոլորտին ուղղված բարեփոխումների ծրագիրը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը ԱՄՆ կառավարության աջակցությամբ ազդարարում է ոստիկանության և հակակոռուպցիոն ոլորտների բարեփոխումներին ուղղված համատեղ ծրագրերի մեկնարկի մասին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուքի» իր էջումգրել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
«Այդ նպատակով Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի ու ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի հետ ստորագրել ենք համագործակցությանն ուղղված փաստաթղթեր։
Բոլորը գիտեն, թե մեր Կառավարության համար որքան կարևոր են բարեփոխումները հակակոռուպցիոն և ոստիկանության ոլորտներում։ Դրանք կյանքի կոչելու մեր նպատակին միանալու և համագործակցության համար շնորհակալություն եմ հայտնում ԱՄՆ մեր գործընկերներին՝ դեսպան Լին Թրեյսիի գլխավորությամբ և ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ մարմինների համագործակցության բյուրոյին»,- գրել է Բադասյանը։
Նախարարը վստահ է, որ Կառավարության նախաձեռնությունները հաջող ընթացք կունենան։