2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՖՖ գրասենյակում կայացավ Հայաստանի կանանց ֆուտբոլի Բարձրագույն խմբի, Առաջին խմբի և գավաթի խաղարկության վիճակահանությունը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Բարձրագույն խմբի առաջնությունը կմեկնարկի սեպտեմբերի 12-ին։ Առաջին տուրում կկայանան հետևյալ հանդիպումները․«Հայասա» -«Ալաշկերտ-աղջիկներ», «Ուրարտու-աղջիկներ» -«Գանձասար-Կապան-աղջիկներ», «Գյումրի-աղջիկներ» -«Նորավանք-աղջիկներ»:
Առաջին խմբի առաջնությունը կմեկնարկի սեպտեմբերի 19-ին։ Առաջին տուրում իրար դեմ կմրցեն հետևյալ թիմերը․«Վեստ-Արմենիա- աղջիկներ» -«Արարատ-աղջիկներ», «Նոա-աղջիկներ» -«Գանձակ 2», «Գյումրի-աղջիկներ» -«Վան-Չարենցավան», «Լոռի-աղջիկներ» -«Արարատ-Արմենիա աղջիկներ»:
Կանանց ֆուտբոլի գավաթի խաղարկությունը, որին կմասնակցի 7 թիմ,կմեկնարկի հոկտեմբերի 10-ին։ 1/8-րդ եզրափակիչում իրար դեմ կմրցեն հետևյալ զույգերը․«Նորավանք» -«Փյունիկ-աղջիկներ», «Գանձասար-Կապան-աղջիկներ» -«Ալաշկերտ-աղջիկներ», «Ուրարտու-աղջիկներ» -«Հայասա»:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը