Ադրբեջանը դառնում է Էրդողանի տարածաշրջանային ագրեսիվ հավակնությունների պատանդը․ թուրքագետ

2 րոպեի ընթերցում

ԱՅԳԵՊԱՐ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիան Ադրբեջանին աջակցություն է հայտնում միայն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կամ հայկական թեմայի շուրջ, այն դեպքում երբ Ադրբեջանը պարտավոր է Թուրքիային աջակցել տասնյակ խնդիրների շուրջ, որպեսզի նաև ապացուցի «մեկ ազգ՝ երկու պետություն» թեզը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Տավուշի մարզի Այգեպար համայնքում անցկացվող «Հարափոփոխ տարածաշրջան, հայաստանյան առաջնահերթություններ. հայացք սահմանից» խորագրով համաժողովի ժամանակ նշեց թուրքագետ Հայկ Գաբրիելյանը։

Թուրքագետի կարծիքով՝ Թուրքիան միշտ իր աջակցությունն Ադրբեջանին հայտնում է դրա դիմաց ստանալով որոշակի զիջումներ, ընդ որում՝ ամեն հայ-ադրբեջանական սահմանային սրացումներից հետո։

«Եվ հիմա Թուրքիան Ադրբեջանից պահանջել է գնել ավելի շատ զենք, մասնավորապես՝ թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքեր, որը հիմնականում Ադրբեջանը գնում էր Իսրայելից։

Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, որ շուտով Թուրքիան է դառնալու Ադրբեջանի թիվ մեկ դաշնակիցը ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում, ես կապում եմ Թուրքիայի կողմից առաջ քաշած «մեկ ազգ՝ երկու պետություն» թեզի հետ, որ Ադրբեջանը ամեն հարցում պետք է փորձի ապացուցել»,- ասաց թուրքագետը։

Համաժողովի ընթացքում հնչում են «Գլոբալ տեղաշարժեր. տարածաշրջանային վերադասավորումներ» և «Ղարաբաղյան հակամարտություն, Հայաստանի տարածաշրջանային նոր դերը» խորագրերի ներքո զեկույցներ։ Հանդես են գալիս քաղաքագետներ, արևելագետներ Հայաստանից և Արցախից։

Հայերեն English Русский

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին

ՀՀ մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը գրություններ էր ուղարկել տնտեսվարողներին բենզինի գների բարձրացման վերաբերյալ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հաստատել է զարգացման նոր ռազմավարական ուղղությունները