Թուրքիան գերմանական օդանավին արգելել է թռչել իր օդային տարածքով և տանել հայ խաղաղապահներին․ Spiegel

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան Գերմանիայի զինված ուժերի օդանավին արգելել է իր օդային տարածով ժամանել Հայաստան և ժամանակին տեղափոխել Աֆղանստանում խաղաղարար առաքելություն իրականացնող հայ խաղաղապահներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է գերմանական Spiegel -ը:

Ինքնաթիռը հուլիսին Գերմանիայից Հայաստան էր ուղևորվում Աֆղանստանում գերմանական հրամանատարության ներքո ծառայող հայ խաղաղապահներին վերցնելու համար: Լրատվամիջոցը նշում է, որ թուրք դիսպետչերն ինքնաբուխ կերպով և առանց պատճառի հրաժարվել է ռազմական ինքնաթիռին Թուրքիայի օդային տարածքով թռչելու թույլտվություն տալուց: Խնդիրը չի լուծվել նաև Թուրքիայի իշխանությունների կողմից և Գերմանիան ստիպված է եղել օդանավը Հայաստան ուղարկել ավելի երկար ճանապարհով՝ օգտվելով Ռուսաստանի օդային տարածքից և միայն օգոստոսի կեսերին կարողնալով տեղափոխել հայ խաղաղապահներին։

Լրատվամիջոցը նշում է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրների համար սովորական երևույթ է իրար տարածքով թռչելու թույլտվություն տալը: Այս հանգամանքով պայմանավորված, գերմանացի զինվորականները միջադեպը համարում են Անկարայի կողմից դիտավորյալ սադրանք։ Լրատվամիջոցը հիշեցնում է Թուրքիայի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ, դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը, ինչպես նաև դիրքորոշումը Օսմանյան կայսրության կողմից 1915թ. կազմակերպված և իրականացված 1,5 միլիոն մարդու կյանք խլած Հայոց ցեղասպանության նկատմամբ, որը մինչև օրս թուրքական կառավարությունը հրաժարվում է ընդունել:

Հայերեն العربية English Русский

Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը

Իրանը և ԱՄՆ-ն հուշագրի ստորագրումից հետո 60 օր կհատկացնեն բանակցություններին

Podcast-Հարց բժշկին. մեկ դոնորի արյունը կարող է փրկել մինչև երեք կյանք. ինչ է պետք իմանալ արյան դոնորության մասին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնության հաստատումը

Հայաստան-Բելգիա մշակութային կապերի ամրապնդում

Նիկոլ Փաշինյանը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնությունը խաղաղության համաձայնագրի շուրջ

Թրամփի համաձայնագիրը մեզ ոչինչ չի պարտադրում. Իսրայելի ազգային անվտանգության նախարար

Ոստիկանությունը բացահայտել է Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկելով վնասելու դեպքը

TRIPP նախագիծը դիտարկում ենք որպես տարածաշրջանում կայուն խաղաղության և համագործակցության զարգացմանը նպաստող ներդրում․ Ալիև

Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կառուցողական ոգով մասնակցել  առաջիկա բանակցություններին