Կարծիքներ

Հայաստանը պետք է պատրաստ լինի արաբական աշխարհում ապագայում տեղի ունեցող գործընթացներին․ արաբագետ

2 րոպեի ընթերցում

Հայաստանը պետք է պատրաստ լինի արաբական աշխարհում ապագայում տեղի ունեցող գործընթացներին․ արաբագետ

ԱՅԳԵՊԱՐ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 21-րդ դարում նոր իրողությունների կոնտեքստում արաբական աշխարհի որոշ երկրներ պետք է նոր քայլեր և տեսլականներ մշակեն, որպեսզի կարողանան դուրս գալ ճգնաժամային իրավիճակից, այլապես այդ երկրներում իրավիճակը էլ ավելի կսրվի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Տավուշի մարզի Այգեպար համայնքում անցկացվող «Հարափոփոխ տարածաշրջան, հայաստանյան առաջնահերթություններ. հայացք սահմանից» խորագրով համաժողովի ժամանակ այս կարծիքը հայտնեց արաբագետ Սարգիս Գրիգորյանը։

«21-րդ դարի նոր իրողությունների կոնտեքսում մենք պետք է տեսնենք մեզ հայտնի երկրների մոտեցումներում որոշակի փոխակերպումներ։ Եթե ստացվի այդ փոխակերպումները, հետևաբար կունենանք ստացված փորձեր տարածաշրջանում, չի հաջողվի՝ կտեսնենք նոր էլ ավելի սրվող իրավիճակ»,- ասաց Գրիգորյանը։

Արաբագետի կանխատեսումները լավատեսական չեն։ Գրիգորյանը կարծում է, որ տարածաշրջանը մոտ ժամանակներում կդառնա շատ ավելի անվերահսկելի և անկախատեսելի։

«Այդ զարգացումներին պետք է պատրաստ լինենք, որովհետև շատ մոտ ենք այդ տարածաշրջանին և այդ գործընթացները կարող են բումերանգի էֆֆեկտով ազդեն նաև մեզ վրա։ Այնպես որ, մենք՝ Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը, պետք է պատրաստ լինենք այդ գործընթացներին»,- ասաց Գրիգորյանը։

Համաժողովի ընթացքում կքննարկվեն «Գլոբալ տեղաշարժեր. տարածաշրջանային վերադասավորումներ» և «Ղարաբաղյան հակամարտություն, Հայաստանի տարածաշրջանային նոր դերը» խորագրերի ներքո զեկույցներ։ Հանդես կգան քաղաքագետներ, արևելագետներ Հայաստանից և Արցախից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում