CNNTurk-ն անդրադարձել է Սևրի դաշնագիրը ստորագրած պետությունների երիտասարդների հատուցման կոչին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել Սևրի Դաշնագրի ստորագրման 100-ամյակի առիթով` ՀՅ Դաշնակցության Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի նախաձեռնությամբ դաշնագիրը ստորագրած պետությունների սոցիալիստական ուղղության երիտասարդական միությունների համատեղ հայտարարությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրատվամիջոցներին հատկապես հետաքրքրել է հայտարարությունում տեղ գտած Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության երիտասարդական խորհրդի ստորագրությունը:

CNNTurk հեռուստաընկերության եթեր հեռարձակված «Ուշադրության կենտրոնում» հաղորդման ընթացքում թուրք մի քանի հայտնի սյունակագիր շուրջ 20 րոպե քննարկել ու քննադատել են քրդական կուսակցությանն ու երիտասարդական միությանը «Cumhuriyet» պարբերականն էլ գրել է, որ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը չի հերքել, որ ստորագրել է այդ հայտարարությունը, սակայն նաև չի ցանկացել որևէ կերպ մեկնաբանել այն:

Հայտարարությամբ կոչ էր արվում Թուրքիային ձեռնարկել Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման քայլեր ու սկսել հայ ժողովրդի իրավունքների վերականգման գործընթացը: Հայտարարությունը հրապարակվել էր տարբեր լեզուներով, այդ թվում՝ թուրքերեն, որպես տեսահոլովակ տարածվել սոցցանցերում:

Հայտարարությունը ստորագրված է հետևյալ երիտասարդական կազմակերպությունների կողմից.

Բելգիա - Երիտասարդ սոցիալիստներ

Բելգիա - Սոցիալիստ երտասարդների շարժում

Թուրքիա - Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության երիտասարդական

Իտալիա - Երիտասարդ դեմոկրատներ

Լեհաստան - Երիտասարդ սոցիալ դեմոկրատների միություն

Խորվաթիա - Խորվաթական սոցիալ դեմոկրատական երիտասարդներ

Կանադա - Կանադայի նոր դեմոկրատական երիտասարդներ

Հայաստան - ՀՅԴ երիտասրդական - ՀՅ Դաշնակցության երիտասարդական միություն

Հունաստան - Համահունական սոցիալիստական շարժում - ՊԱՍՈԿ երիտասարդական

Հնդկաստան - Երիտասարդ քվեարկողների կուսակցություն

Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն - Մակեդոնիայի սոցիալ դեմոկրատ երիտասարդներ

Նոր Զելանդիա - Նոր Զելանդիայի երիտասարդ լեյբորիստներ

Չեխիա - Երիտասարդ սոցիալ դեմոկրատներ

Պորտուգալիա - Երիտասարդ սոցիալիստներ

Սերբիա - Ազատություն և արդարություն կուսակցության երիտասարդներ

Սլովենիա - Սոցիալ դեմոկրատականների երիտասարդական ֆորում

Ֆրանսիա - Սոցիալիստ երիտասարդների շարժում»:

Առաջին աշխարհամարտի ավարտից 2 տարի անց Թուրքիայի սուլթանական կառավարության և պատերազմում հաղթած պետությունների՝ այդ թվում Հայաստանի միջև 1920թ. օգոստոսի 10-ին Փարիզի Սևր արվարձանում կնքվել է հաշտության պայմանագիր, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետության տարածքը պետք է կազմեր 160 հազար քկմ:

Հայերեն

Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․Mehr

Ալիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համար

Հարավային Կորեան քննարկում է սոցիալական ցանցերից մինչև 14 տարեկան երեխաների օգտվելը սահմանափակելու հնարավորությունը

Երևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել

ՖԻՖԱ-ն Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստների նկատմամբ կարգապահական վարույթ կսկսի աշխարհի առաջնության ավարտից հետո. COPE

Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանը հանդիպել է ՎԶԵԲ նախագահի հետ

Տիգրան Պետրոսյան փողոցում շարունակվում է նորոգումը

Նավուր-Բերդ ճանապարհի 11.3կմ հատվածի հիմնանորոգումն ընթացքի մեջ է

Արհեստական ​​բանականության ոլորտում համագործակցության համաշխարհային կազմակերպության կենտրոնակայանը գտնվելու է Շանհայում

Նյու Յորքում հանդիպել են ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը