Էմիրաթցի կնոջ օրվա կապակցությամբ քննարկումը միավորեց էմիրաթցի և հայ դիվանագետ ու հաջողակ կանանց

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էմիրաթցի կնոջ օրվա կապակցությամբ տեղի ունեցավ «Women’s Empowerment in the UAE» խորագրով հեռավար քննարկում, որը միավորեց էմիրաթցի և հայ դիվանագետ, քաղաքական գործիչ և հաջողակ կանանց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ քննարկումը կազմակերպել էր Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանությունը:

Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը քննարկման ընթացքում նշեց, որ հայ կնոջ դերը պատմության ընթացքում փոփոխությունների է ենթարկվել և Հայաստանի առաջին հանրապետության տարիներին հայ կինը ոչ միայն ընտրելու, այլև ընտրվելու հնարավորություն է ունեցել:

«Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանը 1918-1920թթ. ունեցել է 4 կին պատգամավոր: Ավելի քան 100 տարի առաջ հայ կինը ոչ միայն ընտրելու, այլև ընտրվելու հնարավորություն է ունեցել: Հավանաբար բոլորդ գիտեք այդ մասին, բայց նշեմ նաև, որ աշխարհում առաջին կին դեսպանը ևս հայ է եղել»,- ասաց Ասատրյանը:

Անդրադառնալով քննարկման մասնակից կին դեսպաններին և քաղաքական գործիչներին, Լիլիթ Ասատրյանը հավելեց, որ պետք չէ գոհանալ հաջողություններով և կանգնել, պետք է միշտ ձգտել նոր մարտահրավերների հաղթահարմանը:

«Պետք է միշտ հարց տաս ինքդ քեզ՝ եթե ոչ ես, ապա՝ ով: Եթե ոչ ես, ապա ով կարող է լուծել այս կամ այն խնդիրը»,- նշեց Լիլիթ Ասատրյանը:

Էմիրաթցի կնոջ օրվա կապակցությամբ տեղի ունեցած «Women’s Empowerment in the UAE» խորագրով հեռավար քննարկմանը մասնակցում էին ԱՄԷ կանանց ընդհանուր միության գլխավոր քարտուղար Ռիմ Աբդալլա Իսա ալ Ֆալասին, Մոնտենեգրոյում ԱՄԷ դեսպան Ն․Գ․ Նաբիլա ալ Շամսին, ՀՀ-ում ԱՄԷ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ահլամ ալ Սալամին, ՀՀ արդարադատության փոխնախարար Քրիստինա Գրիգորյանը, Բելգիայում և Եվրոպական Միությունում ՀՀ դեսպան Աննա Աղաջանյանը և Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը:

Նորայր Շողիկյան

Հայերեն العربية English Русский

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել են ԹՐԻՓՓ նախագիծը

ԱՄՆ-ն, Դանիան և Գրենլանդիան Արկտիկայի անվտանգությունն ամրապնդելու համաձայնագիր են ստորագրել

Թուրքիան և Հայաստանը առաջընթաց են գրանցել հարաբերությունների կարգավորման գործընթացում․ Էրդողան

Բեռլինից Հայաստան ժամանած բացառիկ թանգարանային նմուշներն արդեն հասանելի են արվեստասերների լայն շրջանակին

Սարգիս Խանդանյանի համոզմամբ` հայկական ապրանքները Չինաստանում ավելի լայն ներկայացնելու մեծ ներուժ կա

Սեպտեմբերի 23-ից Վարդանանց փողոցի մի հատվածում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը

Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր պատասխանատուներից մեկն այսուհետ կլինի Մայքլ Օ’Նիլը

Դատարանն Արեգնազ Մանուկյանի կալանքը փոխարինել է տնային կալանքով

Անկախության օրվան նվիրված միջոցառումներն անցել են առանց լուրջ միջադեպերի․ ՆԳՆ

Դատախազությունը խախտումներ է հայտնաբերել Վաղարշապատի կինոթատրոնի օտարման գործընթացում