1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական «Ռոմայի» նորեկ Պեդրոն անդրադարձել է մայրաքաղաքային ակումբի կազմին` առանձնացնելով մի շարք ֆուտբոլիստների, այդ թվում նաև Մխիթարյանին:
«Ուրախ եմ «Ռոմա» տեղափոխվելուս համար: Ցանկությունս մեկն է` հաղթել: «Ռոմայի» հետ ևս կարող եմ տիտղոսներ նվաճել: Այն մեծագույն ակումբներից է, և հիմա ուժեղ կազմ ունի: Խոսել եմ գլխավոր մարզչի հետ, ով համոզեց ինձ միանալ թիմին: «Ռոմայում» հրաշալի ֆուտբոլիստներ կան: Մեծ փորձ ունեն Մխիթարյանը և Ջեկոն: Նրանց նման ֆուտբոլիստները պետք են տիտղոսների համար պայքարում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Պեդրոյի խոսքը փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:
Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Պեդրոն օգոստոսի 25-ին պաշտոնապես դարձավ իտալական «Ռոմայի» ֆուտբոլիստ: Պեդրոն «գայլերին» է միացել ազատ գործակալի կարգավիճակով: Կիսապաշտպանը ակումբի հետ կնքել է երեք տարվա պայմանագիր:«Չելսիի» կազմում Պեդրոն 5մրցաշրջանների ընթացքում մասնակցել է 206 խաղի և խփել 32 գոլ:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը