Հասարակական

Ռազմական համալսարանի կուրսանտները երդվել են անձնվիրաբար ծառայել, հավատարիմ լինել զինվորական կոչմանը

1 րոպեի ընթերցում

Ռազմական համալսարանի կուրսանտները երդվել են անձնվիրաբար ծառայել, հավատարիմ լինել զինվորական կոչմանը

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում օգոստոսի 25-ին տեղի է ունեցել կուրսանտների երդման հանդիսավոր արարողությունը։ Կուրսանտները երդվել են անձնվիրաբար ծառայել ու հավատարիմ լինել զինվորական կոչմանը։ Ռազմական համալսարանի կուրսանտ դառնալու կապակցությամբ նրանց շնորհավորել ու ուսումնառության մեջ հաջողություններ է մաղթել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ Խաչատուր Խաչատրյանը։

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախքան երդման արարողությունը կուրսանտները մասնակցել են Երիտասարդ մարտիկի մեկամսյա դասընթացին, որի ընթացքում ձեռք են բերել առաջնային նշանակության ռազմական գիտելիքներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում