Հասարակական

ՀՀ ՊՆ-ն և Վրաստանի դեսպանը քննարկել են անվտանգության ոլորտում հայ-վրացական համագործակցության հարցեր

1 րոպեի ընթերցում

ՀՀ ՊՆ-ն և Վրաստանի դեսպանը քննարկել են անվտանգության ոլորտում հայ-վրացական համագործակցության հարցեր

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն օգոստոսի 26-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին և ՀՀ-ում Վրաստանի դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Գագա Խաչիձեին՝ Հայաստանում առաքելության ավարտի կապակցությամբ:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել գնդապետ Խաչիձեին կողմերի պաշտպանական գերատեսչությունների համագործակցության զարգացմանը նպաստելու համար և հաջողություն մաղթել հետագա գործունեության ընթացքում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության և անվտանգության ոլորտում հայ-վրացական համագործակցությանը վերաբերող, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Հաշվի առնելով երկու երկրների անվտանգության ապահովման փոխկապակցվածությունը՝ մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում