Սպորտ

Խաչանովը դուրս մնաց Ցինցինատիի մրցաշարից 

1 րոպեի ընթերցում

Խաչանովը դուրս մնաց Ցինցինատիի մրցաշարից 

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս մնաց Նյու Յորքում ընթացող Ցինցինատիի «Մասթերս» մրցաշարից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց մենախաղի ¼ եզրափակիչում Խաչանովի մրցակիցը իսպանացի Ռոբերտո Բաուտիստա-Ագուտն էր, 2 ժամից ավելի ձգված այս մրցախաղում Խաչանովը երեք սեթից հետո զիջեց 1:2 հաշվով:

Ցինցինատիի մրցաշարի քառորդ եզրափակիչի բոլոր զույգերը հայտնի են` Ջոկովիչ-Շտրուֆ, Մեդվեդև-Բաուտիստա-Ագուտ, Օպելկա-Ցիցիպաս, Ռաոնիչ-Կրայինովիչ:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում