Հասարակական

ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով ակցիայից բերման է ենթարկվել 3 անձ

1 րոպեի ընթերցում

ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով ակցիայից բերման է ենթարկվել 3 անձ

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «ԿԱՄՔ» հասարակական կազմակերպության կողմից իրականացրած բողոքի ակցիայի ժամանակ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շենքի մոտից բերման է ենթարկվել 3 քաղաքացի։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, նրանք բերվել են ՀՀ ոստիկանության բաժին՝ ՀՀ վարչական օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով (ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը)։

«ԿԱՄՔ»-ի ղեկավար Վահագն Չախալյանը նշել է, թե պայքարում են նախարարի «հակահայկական ծրագրի դեմ»։ Նա հայտնել է օգոստոսի 28-ին կրկին ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց հավաքվելու մտադրության մասին: Այդ օրերի ընթացքում «ԿԱՄՔ»-ի անդամները ավտոերթով Երևանում և մարզերում իրականացնելու են իրազեկման միջոցառումներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում