Հասարակական

CNF-ը շուրջ 87 հազար եվրո է տրամադրել «Խոսրովի անտառ» պետական արգելոցին

1 րոպեի ընթերցում

CNF-ը շուրջ 87 հազար եվրո է տրամադրել «Խոսրովի անտառ» պետական արգելոցին

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կովկասի բնության հիմնադրամի (CNF) կողմից 2020 թվականի երկրորդ ֆինանսական փոխանցումն է կատարվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցին: Հատկացումը կազմել է շուրջ 87 հազար եվրո: Տարեսկզբին պահպանվող այս տարածքին CNF-ի կողմից տրվել էր ֆինանսական տարվա առաջին հատկացումը, որը կազմել էր շուրջ 93 հազար եվրո:

«Արմենպրես»-ին Կովկասի բնության հիմնադրամից հայտնեցին, որ առաջիկայում նախատեսվում են նաև հերթական փոխանցումները ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության կազմում գտնվող մյուս 3 ՊՈԱԿ-ներին՝ «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին, «Դիլիջան» և «Արփի լիճ» ազգային պարկերին:

Տրված աջակցությամբ CNF-ը շարունակում է համաֆինանսավորել բնության հատուկ պահպանվող տարածքների ընթացիկ ծախսերը՝ բարելավելու ԲՀՊՏ-ների կառավարման արդյունավետությունը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում