Շախմատի ընտրանին մեկնարկում է առցանց Օլիմպիադայում
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկում է շախմատի առցանց Օլիմպիադայի թոփ դիվիզիոնի խմբային փուլը։
«Արմենպրես»-ի հաղորդամմբ` թոփ դիվիզիոնում ընդգրկված են 40 թիմեր, որոնք բաժանված են 4 խմբերի։ Խմբում առաջին տեղերը գրաված թիմերը իրավունք կստանան հանդես գալու 1/4 եզրափակչում, իսկ 2-րդ և 3-րդ հորիզոնականները զբաղեցրած թիմերը կանցկացնեն լրացուցիչ մրցախաղ՝ 1/4 եզրափակչի ուղեգիր նվաճելու համար։
Ըստ վիճակահանության՝ Հայաստանի հավաքականը հանդես կգա С խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Ռուսաստանի, Անգլիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Մորոկկոյի, Ալժիրի․ Եգիպտոսի, Խորվաթիայի և Թուրքիայի թիմերը։
Խմբային փուլը կկայանա օգոստոսի 21-23-ը։
Խաղերը կմեկնարկեն Երևանի ժամով 18։00-ին։
Հայաստանի հավաքականների կազմերը.տղամարդկանց թիմում ընդգրկված են Լևոն Արոնյանը,Գաբրիել Սարգսյանը,պահեստայիններն են Հրանտ Մելքումյանը,Սամվել Տեր-Սահակյանը:Մարզիչն է Արշակ Պետրոսյանը:
Կանանց թիմում կլինենԷլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը:Պահեստայիններ՝ Մարիա Գևորգյան,Սուսաննա Գաբոյան:Մարզիչ՝ Զավեն Անդրիասյան:
Մինչև20տարեկանների ընտրանու կազմում իրենց ուժերը կփորձեն Հայկ Մարտիրոսյանն ուԱննա Սարգսյանը:Պահեստայիններ՝ Շանթ Սարգսյան,Մարիամ Ավետիսյան:Մարզիչ՝ Արտաշես Մինասյան:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը