ՀՀ-ում լույս է տեսել ՄԱԿ-ի ԱԽ Կանայք, խաղաղություն և անվտանգություն բանաձևի ազգային ծրագրի գրքույկը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի Կանայք, խաղաղություն և անվտանգություն N1325 բանաձևի 20-ամյակին ընդառաջ լույս է տեսել այս թեմայով Հայաստանի Հանրապետության գործողությունների առաջին ազգային ծրագիրը ներկայացնող տեղեկատվականգրքույկը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:

Կանայք, խաղաղություն և անվտանգություն օրակարգի իրականացումը ապահովում է կանանց մասնակցության խթանումը հակամարտությունների կանխարգելման, կարգավորման և վերականգնման գործընթացներում: Այս թեմայով գործողությունների ազգային ծրագիրը կարևոր գործիքակազմ է, որը պետությանը հնարավորություն է տալիս իրականացնել 1325 բանաձևի դրույթներն ու նպատակները:

Խաղաղության, անվտանգության և մարդու իրավունքների հարցերը Հայաստանի Հանրապետության քաղաքական օրակարգի կարևոր բաղադրիչներից են:

Ազգային ծրագիրն անդրադառնում է նշված բոլոր ուղղություններին` դիտարկելով դրանք մարդու իրավունքների համընդհանրության համատեքստում, կարևորում է կանանց ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բոլոր փուլերում, ուշադրություն է հրավիրում կոնֆլիկտային գոտիներում բնակվող բնակչության հարցերին, լուծման մեխանիզմներ է առաջարկում հակամարտության ազդեցությունը կրած բնակչության անվտանգության և մարդու իրավունքների ապահովման համար:

Հայերեն Русский

Մխիթար Հայրապետյանն այցելել է Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարան»

Նեթանյահուն ժամանել է Սպիտակ տուն՝ Թրամփի հետ հանդիպելու համար

Ավելի քան 400 միլիոն աֆրիկացի զրկված է խմելու ջրի տարրական հասանելիությունից. ՄԱԿ

Ամերիաբանկը նպատակադրվել է իր հաճախորդների քանակը հասցնել ավելի քան մեկ միլիոնի, ինչի համար կան անհրաժեշտ նախադրյալներ. Արման Բարսեղյան

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին

Իրանը կփակի Հորմուզի նեղուցը սառեցված ակտիվներից միջոցներ ստացող երկրների համար

Սպիտակ տանը մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումը

Մաջիայաո. չինական գյուղը կենդանի է պահում 5700-ամյա մշակութային ժառանգությունը

Կայացել է սպառողական ապրանքների անվտանգության ոլորտում համագործակցության վերաբերյալ Թաիլանդ-Հայաստան առաջին երկկողմ հանդիպումը

Ավտոմեքենան ընկել է Ողջի գետը. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց