Հասարակական

Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է անձև և ամպրոպ. ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով

1 րոպեի ընթերցում

Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է անձև և ամպրոպ. ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում օգոստոսի 20-ի ցերեկը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Օգոստոսի 21-ի երեկոյան հյուսիսային շրջաններում, 22-23-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 24-ին արևելյան շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Ողջ Հայաստանում օդի ջերմաստիճանն օգոստոսի 20-21-ն աստիճանաբար կբարձրանա 4-5, 22-23-ը կնվազի 11-13 աստիճանով:

Երևան քաղաքում օգոստոսի 20-ի ցերեկը, 21-ին, 24-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 22-23-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում