Սպորտ

Շախմատի ընտրանու առաջին մրցակիցը Օլիմպիադայում հայտնի է 

1 րոպեի ընթերցում

Շախմատի ընտրանու առաջին մրցակիցը Օլիմպիադայում հայտնի է 

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց թիմերը սկսում են պայքարն առցանց Օլիմպիադայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Շախմատի միջազգային ֆեդերաիան արդեն իսկ անցկացրել է վիճակահանությունը, և թիմերը գիտեն իրենց առաջին մրցակիցներին: Հայաստանի ընտրանու առաջին մրցակիցը Ռումինիան է: Օգոստոսի 21-ին կայանալու են խմբային մրցաշարի 1-3-րդ, օգոստոսի22-ին` 4-6 –րդ, իսկ օգոստոսի 23-ին` 7-9-րդ տուրերի պարտիաները:

Ահա Հայաստանի հավաքականների կազմերը. տղամարդկանց թիմում ընդգրկված են Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, պահեստայիններն են Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանը: Մարզիչն է Արշակ Պետրոսյանը:

Կանանց թիմում կլինեն Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը: Պահեստայիններ՝ Մարիա Գևորգյան, Սուսաննա Գաբոյան: Մարզիչ՝ Զավեն Անդրիասյան:

Մինչև 20 տարեկանների ընտրանու կազմում իրենց ուժերը կփորձեն Հայկ Մարտիրոսյանն ու Աննա Սարգսյանը: Պահեստայիններ՝ Շանթ Սարգսյան, Մարիամ Ավետիսյան: Մարզիչ՝ Արտաշես Մինասյան:

Շախմատի համաշխարհային առցանց Օլիմպիադային կմասնակցի 163 թիմ: Հայաստանի հավաքականն Օլիմպիադային կմասնակցի օգոստոսի 22-30-ը, իսկ ամբողջ մրցաշարի մեկնարկը տրվել է դեռևս հուլիսին։

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում