Քայլարշավ, ընտանեկան հանգիստ, արկածային տուրիզմ․ ինչ են նախընտրում ներքին զբոսաշրջիկները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Համավարակի պայմաններում, երբ օդային հաղորդակցությունը սահմանափակ է, Հայաստանում բնակվողներն իրենց հանգիստը կազմակերպելու համար նախընտրում են գնալ քայլարշավների կամ արկածային տուրիզմով զբաղվել։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի զբոսաշրջային արդյունքի զարգացման փորձագետ Անահիտ Ոսկանյանը։

«Նայելով ներքին տուրիզմի ակտիվությանը, կարող ենք ասել, որ ավելի շատ ակտիվանում են այն ուղղությունները, որոնք ավելի հանրամատչելի են։ Այսինքն՝ այս տարի ավելի շատ հետաքրքրված են քայլարշավային զբոսաշրջությամբ կամ նախընտրում են պարզապես ընտանեկան հանգստի մեկնել։ Քիչ չեն նաև արկածային տուրիզմով հետաքրքրվողները։ Երբ զրուցում ենք տվյալ տեսակի զբոսաշրջության ծառայություններ մատուցողների հետ, նրանք ընդգծում են, որ ներքին զբոսաշրջիկները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում՝ կանյոնինգի, ինչպես նաև ռաֆթինգի նկատմամբ»,- նշեց Ոսկանյանը։

Նրա խոսքով՝ առողջարանները, այն հյուրանոցները, որոնք բարձրակարգ ծառայություններ են մատուցում, առաջիկա 1 ամիսն ամբողջությամբ զբաղված են։

Ոսկանյանը շեշտեց, որ շատ երիտասարդներ հետաքրքրված են նաև մեկօրյա տուրերով, երբ կարող են ձիավարել, հեծանվային տուրիզմով զբաղվել և այլն։

«Հայաստանում կան մոտ 11 միավորում, որոնք զբաղվում են քայլարշավներով և իրենք նշում են, որ ավելի քան 1000 մարդ շաբաթ-կիրակի օրերին նախընտրում է բարձրանալ տարբեր սարեր։ Մոտ 1-2 ամսում բավականին զարգացել է ջիփինգը՝ off-road մեքենաներ ունեցողները փոքր խմբերով հավաքվում են և գնում վրանային հանգստի»,- ասաց Զբոսաշրջության կոմիտեի զբոսաշրջային արդյունքի զարգացման փորձագետը։

Նա ընդգծեց, որ ուսումնասիրելով զբոսաշրջիկների արձագանքները՝ պարզ է դառնում, որ Հայաստանում երեխաների հետ հանգստի մեկնելու համար շատ քիչ ռեսուրսներ կան։ Հիմնական ուղղությունը Դիլիջանն է կամ նմանատիպ զբոսաշրջային ենթակառուցվածքներով հագեցած կետերը։

Լիլիթ Դեմուրյան

Հայերեն Русский

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները