Հայկ Գևորգյանը երաժշտասերներին է ներկայացրել «Սիրող սրտեր» երգի հոլովակի թրեյլերը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգիչ, երաժիշտ Հայկ Գևորգյանը, որը պարբերաբար մասնակցում է երաժշտական փառատոնների, հանդես գալիս համերգային ծրագրերում, հանրության դատին է հանձնելու «Սիրող սրտեր» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը: Հոլովակի թրեյլերն արդեն համացանցում է, իսկ ամբողջական տարբերակը հասանելի կլինի օգոստոսի 21-ին:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում երգիչն ասաց, որ երգի խոսքերի և երաժշտության հեղինակը Գարեգին Ամյանն է, իսկ տեսահոլավակի նկարահանման գործում իրեն աջակցել են ընկերները: «Շատ եմ կարևորում թիմային աշխատանքը: Շնորհակալ եմ ընկերներիս, հարազատներիս, որոնք սատարել են ինձ, շնորհակալ եմ հոլովակի ռեժիսոր Գևորգ Թովմասյանին, նկարահանման ամբողջ խմբին, որոնց շնորհիվ հոլովակը կայացել է»,-ասաց նա ու հավելեց, որ մշտապես աշխատել և կատարելագործվել է պետք, բայց, որպես առաջին տեսահոլովակ, կարծում է՝ այն կայացել է:

Երգիչը խոստովանեց, որ հոլովակը նկարահանել են ամիսներ առաջ, սակայն համավարակի տարածման պատճառով չեն հրապարակել:

Հայկ Գևորգյանը, որն ավարտել է Ռոմանոս Մելիքյանի անվան պետական քոլեջի վոկալ-էստրադային բաժինը, սովորել է Մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում որպես փողային-էստրադային նվագախմբի ղեկավար, հանգամանքների բերումով աշխատել է տարբեր բնագավառներում, սակայն երգարվեստն իր համար մեծ նշանակություն ունի, և հիմա պատրաստ է ընդունելու մարտահրավերները:

«Սիրող սրտերն» իմ երկրորդ երգն է և առաջին տեսահոլովակը: Մասնակցել եմ տարբեր փառատոնների, համերգային ծրագրերի: Վերոնշյալ հոլովակից հետո արդեն նախաձեռնել եմ երկրորդ հոլովակը, որին առնչվող փակագծերը դեռ չեմ ցանկանում բացել: Նախատեսվում են նաև համերգային ծրագրեր»,- շեշտեց Հայկը:

Նա երգարվեստն իր կյանքն է համարում և մեծ սպասելիքներ ունի ապագայից: Կարծում է՝ երգարվեստը հրաշալի ոլորտ է, որտեղ մեծ է մրցակցությունը, բայց յուրաքանչյուր երգիչ կամ երգչուհի կարող է կայանալ, եթե ունենա անհատականություն, տեսակ, ոճ և յուրահատկություն: Ըստ Գևորգյանի՝ այդպես երգիչը կարող է ունենալ իր լսարանն ու պահել այն: «Ես տարիների ընթացքում փորձել եմ իմ ոճը ստեղծել: Հուսամ՝ այն դուր կգա հանդիսատեսին»,- եզրափակեց նա:

Անժելա Համբարձումյան

Հայերեն Русский

ՀՀ վարչապետը ժամանել է Փարիզ

Զարուհի Բաթոյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանն ու Իրանը բարեկամական մթնոլորտում քննարկում են բոլոր հարցերը. Սարգիս Խանդանյան

Թրամփը Սպիտակ տան իր մի քանի օգնականի 45 000 դոլար է նվիրել տոների կապակցությամբ. AP

Քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել Գագիկ Խաչատրյանի առանձնատան խուզարկությունից

Պատգամավորը չի բացառել սահմանազատման շուրջ պայմանավորվածության տրամաբանությունից որոշակի շեղումը՝ պայմանավորված ԹՐԻՓՓ-ի իրագործմամբ

ՆԱՏՕ-ի ակտիվությունն Արկտիկայում սպառնալիք է ստեղծում Ռուսաստանի անվտանգության համար. ՌԴ ԱԳՆ

Կառավարության նիստի օրը փոխվել է

Հայաստանում մի շարք ճանապարհներին առաջիկա օրերին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի

ԵՄ դատարանը մերժել է ռուսական ակտիվներից ստացված եկամուտներն օգտագործելու դեմ Հունգարիայի հայցը