Զարեհ Սինանյանը մանրամասներ ներկայացրեց Բեյրութի պայթյունից հետո Լիբանան կատարած այցից

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի աշխատակազմի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի խոսքով՝ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունը ստիպեց, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը նույնպես ներկայացուցիչ ունենա այնտեղ և տեղում ծանոթանա ստեղծված իրավիճակին: Սինանյանը նման տեսակետ հնչեցրեց «Արմենպրեսում» կազմակերպված մամուլի ասուլիսում՝ մանրամասներ ներկայացնելով Լիբանանի մայրաքաղաք կատարած իր այցից:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը հայտնեց, որ այցի հիմնական նպատակն էր տեղ հասցնել Հայաստանի կառավարության անունից Լիբանանի կառավարությանն հատկացված հումանիտար օգնությունը և տեղում ծանոթանալ հայ համայնքի խնդիրներին:

«Պայթյունից անմիջապես հետո մենք ահագնացող նորություններ էին ստանում պայթյունի ուժգնության, համայնքին հասած վնասների և համայնքում տիրող իրավիճակի մասին: Այս պայթյունը պահանջեց, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը ներկայացուցիչ ունենա տեղում, որը կծանոթանա իրավիճակին, և դրա հիման վրա կառավարությունը կմշակի իր ծրագրերը»,- ասաց Սինանյանը:

Նա նշեց, որ պատվիրակության այցի ընթացքում հանդիպումներ են եղել Լիբանանի հայ համայնքի տարբեր բնագավառների ներկայացուցիչների հետ:

«Հանդիպումներ ունեցանք հոգևոր առաջնորդների, տարբեր կուսակցություններ և մշակութային կազմակերպություններ ներկայացնող մեր հայրենակիցների, լիբանահայ մամուլի ներկայացուցիչների հետ: Այցելեցինք բժշկական հաստատություններ, պայթյունից տուժած անհատների տներ, որպեսզի տեսնենք, թե կորուստներն ինչ բնույթ են կրում: Հանդիպեցինք նաև տարբեր անհատների հետ, որպեսզի ավելի համապարփակ և օբյեկտիվ պատկերացում կազմենք այն իրավիճակի հետ կապված, որը տիրում է Լիբանանում»,- նշեց Զարեհ Սինանյանը:

Օգոստոսի 4-ին հզոր պայթյուն է որոտացել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում: Ականատեսները տեսանկարահանել են կատարվածն ու ներկայացրել ավերածությունները, որոնք տեղի են ունեցել շրջակայքում: Տեսանկարահանումը ֆիքսել է հարվածային ալիքը, որը ցնցել է մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող շինությունները: Զոհերի թիվը գերազանցել է 220-ը, վիրավորվել է ավելի քան 5 հազար մարդ: Պայթյունի հետևանքով զոհվել է 13, վիրավորվել՝ 300 հայ։

Հայաստանից դեպի Բեյրութ իրականացվել է հումանիտար օգնության երեք չվերթ: Առաջին չվերթը կայացել է օգոստոսի 8-ին, երկրորդը՝ օգոստոսի 9-ին` Արցախի ժողովրդի անունից, երրորդը՝ օգոստոսի 11-ին: Ինքնաթիռները Լիբանան են տեղափոխել հումանիտար օգնություն, որը պարունակել է դեղորայք և բժշկական պարագաներ, սնունդ, տեքստիլ արտադրանք, համակարգչային տեխնիկա՝ նախատեսված օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից տուժածներին օգնություն ցույց տալու համար:

Հայաստանից ուղարկված երեք օդանավերով Լիբանանից հայրենիք է ժամանել շուրջ 100 հայ, որոնք Բեյրութում բնակության խնդիրների առաջ են կանգնած եղել նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո:

Նորայր Շողիկյան

Հայերեն Русский

Շախմատի կանանց և տղամարդկանց առաջնություններում կայացել են 5-րդ տուրի պարտիաները

Անտոնիո Գուտերեշը խոստացել է մինչև հունվարի 27-ը հասնել իսրայելական զորքերի դուրսբերմանը հարավային Լիբանանից

Իսպանիայի հանգստավայրում լեռնադահուկային վերելակի վթարի հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ

Կառավարությունը վերանայում է նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի հիգիենիկ պահանջները

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քննարկել է քաղաքացիների բողոքները միասնական տոմսային համակարգի վերաբերյալ

Հունվարի 20-ի միջոցառումների անոնս

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին

Կառավարությունը մետալուրգիական ոլորտի ընկերությունների համար նոր աջակցություն է նախատեսում

Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

Կառավարությունը նախատեսում է երկարաձգել տարկետման տրամադրման համար դիմումների ընդունման ժամկետը