Երևանը կվերսկսի օդային հաղորդակցությունը Թեհրանի հետ
1 րոպեի ընթերցում
![Երևանը կվերսկսի օդային հաղորդակցությունը Թեհրանի հետ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/08/1024410.jpg)
ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունն օգոստոսի 25-ից սկսում է թռիչքները Երևան-Թեհրան-Երևան ուղղությամբ: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ավիընկերությունից:
«Ուղևորների փոխադրումը կկատարվի համաձայն պարետատան ցուցումների»,- նշված է հաղորդագրության մեջ:
Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ մարտի 16-ից Հայաստանում հայտարարվել էր արտակարգ դրություն, մտցվել էին սահմանափակումներ: Դադարեցվել էին նաև թռիչքները: Այդ ընթացքում միայն կազմակերպվում էին չարտերային չվերթներ՝ ՀՀ քաղաքացիների՝ Հայաստան, իսկ օտարերկրյա քաղաքացիների՝ հայրենիք վերադառնալու համար: Թեհրան-Երևան ուղղությամբ կանոնավոր ավիափոխադրումները նույնպես դադարեցվել էին: