Տնտեսություն

ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում է սոցիալական ցացներում իրականացվող առևտուրը

2 րոպեի ընթերցում

 ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում է սոցիալական ցացներում իրականացվող առևտուրը

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համավարակով պայմանավորված՝ երկրում առկա սահմանափակումների ընթացքում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության աշխատակիցները կենտրոնացած են եղել անբարեխիղճ տնտեսական գործընթացների վրա: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանը նշեց, որ այս ընթացքում քաղաքացիները տանն էին, իրենց կարիքների համար շատերը պատվերներ էին կազմակերպում առցանց: Առցանց գնումների շուկայում ծավալների ավելացմանը զուգահեռ նաև մեծանում էին ռիսկերը: ՊԵԿ համապատասխան ստորաբաժանման աշխատակիցները քողարկված իրականացրել են տարաբնույթ ապրանքների գնումներ, առանձին դեպքերում արձանագրվել են առցանց գնված ապրանքների մատակարաման հետ կապված խախտումներ:

«Մեր ուշադրության կենտրնում են սոցիական ցանցերում առևտուր իրականացնողները, որոնք պետական գրանցում չունեն: Այս ուղղությամբ լուրջ աշխատանքներ ենք կատարել: Իրականացրել ենք հսկիչ գնումներ, օրինակ, «Ինստագրամ»-ում առևտրով զբաղվողից, և պարզվել է, որ վերջինս պետական գրանցում չունի: Ես հորդորում եմ բոլոր նրանց, ովքեր զբաղվում են օնլայն առևտրով, անպայման ունենալ պետական գրանցում և գործել օրինական դաշտում: Հիշեք, մի օր կարող է ձեր վաճառված ապրանքի գնորդը լինել օպերատիվ հետախուզության աշխատակիցը»,- հավելեց Վահան Չարխիֆալակյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում