ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանն այցելել է Տավուշի մարզ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը, գործադիր կոմիտեի անդամ Աննա Թադևոսյանը, ՀՀ ԱԺպատգամավոր Վահե Ղալումյանն այցելել են Բերդ համայնքի Պառավաքար, Ներքին Կարմիր Աղբյուր,Այգեձոր գյուղեր՝ ծանոթանալու համայնքի խաղադաշտերի ներկա վիճակին և առկա խնդիրներին:
«Ցանկությունը շատ մեծ է, որ Բերդի տարաշրջանի բոլոր համայնքներն ունենան ֆուտբոլ խաղալու տեղ: Անելու ենք հնարավորին ամեն բան, որ երեխաներն ունենան այդ հնարավորությունը»,-ասել է Մելիքբեկյանը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մեկ տավա ընթացքում 51 փոքրմարզադաշտ է կառուցել մարզերում: ՀՖՖ-ն նպատակ ունի մինչև 2025 թվականը Հայաստանի ամբողջտարածքում կառուցել 300 փոքր մարզադաշտ արհեստական խոտածածկով:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը