Տիգրան Ավինյանը ցավակցություն է հայտնել Բեյրութում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ցավակցել է Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի հարազատներին և արագ ապաքինում մաղթել վիրավորներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ավինյանը ցավակցական գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Ցնցված եմ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի ու դրա հետևանքների մասին լուրով։ Ցավակցում եմ զոհերի հարազատներին և արագ կազդուրում մաղթում վիրավորներին։ Զորակցությունս եմ հայտնում Լիբանանի հայությանը, Լիբանանի եղբայրական ժողովրդին ու պետությանը»,- գրել է փոխվարչապետը։

Օգոստոսի 4-ին հզոր պայթյունը ցնցել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը: Ստացվող տեղեկությունները տարբեր են, որոշ աղբյուրներում նշվում է երկրորդ պայթյունի մասին ևս: Ականատեսները տեսանկարահանել են կատարվածն ու ներկայացրել ավերածությունները, որոնք տեղի են ունեցել շրջակայքում: Առաջին պայթյունը որոտացել է քաղաքային նավահանգստում, տեղական ժամանակով երեկոյան 18:00-ից հետո: Րոպեներ անց, ըստ որոշ հրապարակումների, ավելի մեծ պայթյուն է որոտացել: Վերջին տվյալների համաձայն՝ պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 78-ի, վիրավորվել է ավելի քան 4 հազար մարդ:

Հայերեն English Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան