Հասարակական

ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցիչը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

1 րոպեի ընթերցում

ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցիչը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը օգոստոսի 4-ին մշտական ներկայացուցչության աշխատակիցների ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և Եռաբլուր պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի և արցախյան ազատամարտում նահատակված հերոսների հիշատակին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունից:

Մշտական ներկայացուցիչն այցելել է նաև ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, տեսակցել տավուշյան ռազմական գործողությունների ժամանակ վիրավորված զինծառայողներին: Սերգեյ Ղազարյանը Արցախի Հանրապետության Նախագահի և իշխանությունների անունից երախտագիտություն է հայտնել նրանց հայրենասիրության, ցուցաբերած անձնվիրության համար, մաղթել շուտափույթ ապաքինում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում