Հասարակական

Այգեպարում հակառակորդի հրետակոծությունից վնասված տներից մի քանիսն արդեն վերականգնվել են

1 րոպեի ընթերցում

Այգեպարում հակառակորդի հրետակոծությունից վնասված տներից մի քանիսն արդեն վերականգնվել են

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի Այգեպար գյուղում հրետակոծված տներից մի քանիսն արդեն ամբողջությամբ վերականգնված են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում են Տավուշի մարզպետարանից՝ մարզպետ Հայկ Չոբանյանը շրջել է գյուղում և ծանոթացել աշխատանքների ընթացքին:

«Հակառակորդի հրետակոծությունից ամենից շատ տուժած գյուղում՝ Այգեպարում, շարունակվում են վնասված տների վերանորոգման աշխատանքները»,-հայտնում են մարզպետարանից:

Տների վերանորոգման հետ զուգահեռ նաև մեկնարկել է գյուղամիջյան փողոցների ասֆալտապատման աշխատանքները:

Մարզպետ Հայկ Չոբանյանը եղել է շինհրապարակներում, զրուցել քաղաքացիների հետ և գնահատել շինարարական աշխատանքների ընքացքը:

Ադրբեջանը հուլիսին հայ-ադրբեջանական սահմանին սանձազերծած գործողությունների ժամանակ պարբերաբար թիրախավորել է նաև քաղաքացիական ենթակառուցվածքները, այդ թվում վնասներ հասցրել նաև բնակելի տներին:

Աննա Գրիգորյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում