ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Ազգային մեծ ժողովն ընդունել Է օրինագիծ օտարերկրյա սոցիալական ցանցերի նկատմամբ վերահսկողության ուժեղացման մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 29-ին այդ մասին հաղորդել Է NTV հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ սույն որոշումն օտարերկրյա ընկերություններին, մասնավորապես, Facebook-ին, Twitter-ին, Instagram-ին, կպարտավորեցնի բացելու իրենց ներկայացուցչությունները Թուքիայում: Այդ իրավական անձինք պատասխանատվություն կկրեն իրենց հարթակներում հակաիրավական կոնտենտի հրապարակման համար:
Դրանք նաեւ պարտավոր կլինեն միջոցներ ձեռնարկելու նման տեղեկատվության տարածումը կանխարգելելու համար: Եթե ընկերությունները հրաժարվեն Թուրքիայում ներկայացուցչություններ բացելուց, ապա Անկարան մտադիր Է սահմանափակել սոցիալական ցանցերից օգտվելու հնարավորությունն, ընդհուպ մինչեւ Թուրքիայում դրանցից օգտվելու լիակատար արգելումը: Սույն օրինագծի նախաձեռնողներ են հանդես եկել կառավարող Արդարության եւ զարգացման կուսակցությունը եւ Ազգային շարժման կուսակցությունը:
Կառավարող վերնախավի կողմից օտարերկրյա սոցցանցերի քննադատության տարփն սկսվել Է հունիսի վերջին այն բանից հաիո, երբ Թուրքիաի ֆինանսների եւ գանձապետարանի նախարար Բերաթ Ալբայրաքը, որը նաեւ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի փեսան Է, Twitter-ում հրապարակել Է հաղորդագրություն չորրորդ երեխայի ծնվելու մասին: Բացի դրականից, այն ստացել Է բազմաթիվ բացասական մեկնաբանություններ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: