Հասարակական

Ասֆալտապատման պատճառով մինչև օգոստոսի 5-ը փակ կլինի Մակարավանքի հուշարձան տանող ավտոճանապարհը

1 րոպեի ընթերցում

Ասֆալտապատման պատճառով մինչև օգոստոսի 5-ը փակ կլինի Մակարավանքի հուշարձան տանող ավտոճանապարհը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ասֆալտապատման աշխատանքների կատարման կապակցությամբ մինչև օգոստոսի 5-ը բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար փակ է լինելու Մակարավանքի հուշարձան տանող ավտոճանապարհը:

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախարարությունը պատճառվող անհարմարության համար հայցում է երթևեկության մասնակիցների ներողամտությունը:

Մակարավանքը 13-րդ դարի հայկական վանական համալիր է, որը գտնվում է Տավուշի մարզում՝ Աչաջուր գյուղից 3 կմ հարավ-արևմուտք՝ Պայտաթափ լեռան լանջին:

Մակարավանքի համալիրը զարդաքանդակների ինքնատիպությամբ, հարստությամբ և բազմազանությամբ դասվում է Աղթամարի, Գանձասարի շարքին և կարևոր տեղ է գրավում հայ ճարտարապետության մեջ։ Վանքը երբեմն կոչվել է նաև Ագռավավանք:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում