Հասարակական

Տավուշի մարզի Չինչին գյուղում եռյակ է լույս աշխարհ եկել

1 րոպեի ընթերցում

Տավուշի մարզի Չինչին գյուղում եռյակ է լույս աշխարհ եկել

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Տավուշի մարզի Չինչին գյուղում եռյակ է ծնվել:Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեց Տավուշի մարզպետարանի հանրային կապերի պատասխանատու Լիլիթ Սարգսյանը:

Նա նշեց, որ երեխաների մայրը՝ Հեղինեն, աշխատում է Ներքին Կարմիրաղբյուր գյուղի միջնակարգ դպրոցում: Նա մաթեմատիկայի ուսուցչուհի է:

Դպրոցը մեծ ոգևորությամբ է ընդունել երեխաների ծնունդը: Այդ մասին է վկայում ուսումնական հաստատության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում զետեղված գրառումը: «Առավոտը բարի լուրով սկսենք: Մեր դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհու եռյակ հրաշքներն են ծնվել: Սա իսկապես հրաշք է բոլորիս համար, մեր Տավշո աշխարհի համար: Բոլորիս աչքը լույս: Աստված պահապան ձեզ»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում