Կառավարությունը 117 անձի բնակարան կնվիրաբերի

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պետական գույքի կառավարման կոմիտեի մշակած որոշման նախագծով, առաջարկվում է նվիրատվության ներկայացնել Երեւանի եւ մարզերի հանրակացարանների ու պետական այլ շենքերի 41 բնակելի տարածքներ։ Դրանք կհատկացվեն 37 ընտանիքի, ինչի արդյունքում 117 անձ կապահովվի սեփական բնակարանով։

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեն դեռեւս 2018—ին «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24—ի թիվ 305—Ն որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» կառավարության որոշման նախագծով նախատեսել էր, որ նվիրատվության ենթակա բնակելի տարածքները պետք է 214 լինեն։ Կադաստրի կոմիտեի կողմից տրված տեղեկատվության արդյունքների հիման վրա նվիրատվությամբ տրամադրվող բնակելի տարածքների ցանկում ընդգրկվեց 106 տարածք, 8 բնակելի տարածքի բնակիչներին մերժում ուղարկվեց, իսկ 100—ի նվիրատվության գործընթացին ժամանակավորապես ընթացք չտրվեց։ Վերջինիս պատճառն այն էր, որ հնարավոր չէր եղել հստակ տեղեկատվություն ստանալ նշված բնակելի տարածքների բնակիչների անունով ՀՀ—ում անշարժ գույքերի նկատմամբ գրանցված սեփականության իրավունքների վերաբերյալ։

Վերջիններիս նույնականացման գործընթացի համար նախորդ տարի վարչապետի հանձնարարականով ստեղծվել էր աշխատանքային խումբ։ Կատարված աշխատանքների արդյունքում 56 բնակելի տարածքների բնակիչների նույնականացման աշխատանքներ իրականացվեցին, եւ ապրիլին կառավարությունը 57 բնակելի տարածքների բնակիչների վերաբերյալ որոշում ընդունեց։

Մնացած բնակելի տարածքների բնակիչների նույնականացման համար վարչապետի կողմից ոստիկանությանը, կադաստրի կոմիտեին, բոլոր մարզպետարաններին եւ Երեւանի քաղաքապետարանին հանձնարարվեց աջակցել աշխատանքներին, ինչի արդյունքում հնարավոր եղավ նույնականացնել եւս 41 բնակելի տարածքի բնակիչների։

Պետական գույքի կառավարման կոմիտեի ներկայացրած նախագծում ընդգրկվել են Երեւան քաղաքի Մոլդովական փող. 29/1—ի, Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Կոմերիտմիության 2/1—ի, Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղի 3—րդ փող. 33/1 եւ Քարագլուխ գյուղի 6—րդ փող.—ի, Արարատի մարզի Արարատ քաղաքի Աբովյան 12—ի եւ Դարբնիկ համայնքի, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Գիտավան ՖՀԻ—ի 7—րդ շենքի հանրակացարանների 22 բնակելի տարածքների բնակիչներ։ Նախագծում ընդգրկվել են նաեւ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության տնօրինությանը հանձնված Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Երիտասարդական 51/3 թիվ 7 բնակելի տարածքը «1 բնակելի տարածք», արտակարգ իրավիճակների նախարարության տնօրինությանը հանձնված Երեւան քաղ. Արցախի 61/3, Սեւանի 124, Դավիթաշեն 4—րդ թաղ., Հասրաթյան 9 հասցեների հանրակացարանային մասնաշենքերի եւ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հատիսի 4 հասցեի 9 բնակելի տարածք, Արմավիրի մարզպետարանի ենթակայության քաղ. Էջմիածին, Մ. Խորենացի 101/1 հասցեի 4 բնակելի տարածք եւ Արագածոտնի մարզպետարանի տնօրինության տակ գտնվող Աշնակ, Հնաբերդ եւ Նիգավան համայնքների ուսուցչի տների 5 բնակելի տարածք։

Վերոնշյալ տարածքներում բնակվող քաղաքացիները, որոնք տարբեր խոցելի սոցիալական խմբերի ներկայացուցիչներ են, տասնամյակներով սպասել են այս որոշմանը։ Այն սոցիալական էական խնդիրների բարելավում է ենթադրում։

Արմեն Վարդանյան

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

Հայերեն

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը