«Բամբիռ» ռոք խումբը երգ է ձայնագրել՝ ընդդեմ ֆեյք լուրերի 

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բամբիռ» (The Bambir) հայկական ֆոլկ-ռոք խումբը հանրության լայն շրջանակին է ներկայացրել «Դիմակահանդես լրավարակի ժամանակ» երգը, որի հիման վրա ստեղծված հոլովակն արդեն համացանցում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խումբը «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում գրել է, որ երգն ընդդեմ ֆեյք լուրերի է:

«Բամբիռ» խումբը հիմնվել է 1978 թվականին Գյումրիում: Խմբի անդամներն էին Գագիկ «Ջագ» Բարսեղյանը(վոկալ, կիթառ), Գուրգեն Հակոբջանյանը (վոկալ, ֆլեյտա)և Թաթուլ Եղիազարյանը (ջութակ)։ 1982-ին մասնակցելով Լիդի փառատոնին՝խումբնարժանացավ «Ֆոլկ-երաժշտություն» մրցանակին։ 1992 թվականին հավաքվում է խմբի նոր սերունդը՝ Նարեկ Բարսը(վոկալ, կիթառ), Արիկ Գրիգորյանը(վոկալ, ֆլեյտա), Արման Քոչարյանը(բաս-կիթառ) և Աշոտ Կորգանյանը(հարվածային գործիքներ):

2003 թվականին Ազգային երաժշտական մրցանակաբաշխությանը խումբն արժանանում է «Լավագույն ռոք-խումբ» մրցանակի։ 2004-ին «Բամբիռ»-ը ներկայացրեց «Սալաօ» ռոք-օպերան՝ ըստ Էռնեստ Հեմինգուեյի«Ծերունին և ծովը» պատմվածքի։ Նույն թվականին խումբը մի շարք համերգներով ելույթ է ունենումԻրանում: 2007-ին Աշոտ Կորգանյանըլքում է խումբը, և թմբկահարի տեղը զբաղեցնում է Վարդան Փարեմուզյանը։ 2010 թվականին խումբը «That's Fine With Us» երգով մասնակցում է Eurovoice միջազգային մրցույթին և զբաղեցնում երրորդ տեղը:

ԱյժմխմբինմիացելէքանոնահարուհիՄարՄարգարյանը:

Անժելա Համբարձումյան

Հայերեն