ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կքննարկի Արցախում ականազերծումը ֆինանսավորելու հարցը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը `Ջիմ ՄաքԳավերնի նախագահությամբ, ճանապարհ է բացել Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի աջակցությամբ կատարված փոփոխության նախագծի համար` Արցախում մարդասիրական ականազերծման համար միջոցներ հատկացնելու վերաբերյալ: Դա կքննարկվի և կքվեարկվի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է այս փոփոխության հարցը քննարկել հինգշաբթի՝ հուլիսի 23-ին, քանի որ սկսում է 2021 թվականի հարկաբյուջետային տարվա արտասահմանյան օգնության օրինագծի քննարկումները: Այս նախագիծը կոչ է անում 1.4 մլն դոլարի օգնություն տրամադրել Արցախին՝ շարունակելու HALO Trust-ի՝ կյանքեր փրկող ականազերծման ջանքերը:

Փոփոխության այս նախագիծը ղեկավարվում է Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահ Ջեքի Սփիերի և մի քանի ներկայացուցիչների կողմից, և աջակցություն է ստացել ավելի քան երեսուն անդամների կողմից:

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն իր շնորհակալությունն է հայտնել հանձնաժողովի նախագահ ՄաքԳավերնին:

Հայերեն Русский

Ֆրանսիայի և Բրիտանիայի կործանիչները մասնակցել են միջուկային ուժերի համատեղ զորավարժություններին

ՀՀ ՇՄ նախարարը COP17-ի շրջանակում հանդիպել է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրենի հետ

Ծանրամարտի աշխարհի առաջիկա առաջնությունը վարկանիշային է ու շատ կարևոր մեզ համար. Հակոբ Փիլոսյան

Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր

Քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կենսաբազմազանության պահպանությանն ուղղված լուծումները. COP17-ի միջազգային մասնակիցների առաջարկները

ՀՀ վարչապետի գլխավորությամբ տեղի ունեցած Հանրային ներդրումային կոմիտեի նիստում հաստատվել են տարբեր ոլորտներին առնչվող նախագծեր

Շուրջ 50 000 մարդ է մահացել ամռանը Եվրոպայում անոմալ տապի պատճառով

ՌԴ ԱԳՆ-ում նշել են ԱՄՆ-ի հետ դեպի հարաբերությունների կարգավորում տանող քայլերը

Ռումինիայի ափերի մոտ ԱԹՍ-ի հարվածից հետո ևս մեկ նավ է խորտակվել․ 1 նավաստի զոհվել է, 3-ը՝ անհետ կորել