Սպորտ

Օլիմպիադային կմասնակցի 163 թիմ

1 րոպեի ընթերցում

Օլիմպիադային կմասնակցի 163 թիմ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի համաշխարհային առցանց Օլիմպիադային կմասնակցի 163 թիմ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՖԻԴԵ-ն: Հայաստանի ընտրանին ընդգրկված է առաջին ենթախմբում: Արշակ Պետրոսյանի գլխավորած թիմի հետ նույն ենթախմբում են նաև Չինաստանը, Ռուսաստանը, Ուկրաինան, ԱՄՆ-ը, Հնդկաստանը, Լեհաստանը, Ֆրանսիան, Ադրբեջանը, Վիետնամը, Վրաստանը, Ղազախստանը և այլն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել նաև Հայաստանի հավաքականների կազմերը. տղամարդկանց թիմի կազմում ընդգրկված ենԼևոն Արոնյանը,Գաբրիել Սարգսյանը,պահեստայիններն են Հրանտ Մելքումյանը,Սամվել Տեր-Սահակյանը:Մարզիչն է Արշակ Պետրոսյանը: Կանանց թիմում կլինենԷլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը:Պահեստայիններ՝ Մարիա Գևորգյան,Սուսաննա Գաբոյան:Մարզիչ՝ Զավեն Անդրիասյան:

Մինչև20տարեկանների ընտրանու կազմում իրենց ուժերը կփորձեն Հայկ Մարտիրոսյանն ուԱննա Սարգսյանը:Պահեստայիններ՝ Շանթ Սարգսյան,Մարիամ Ավետիսյան:Մարզիչ՝ Արտաշես Մինասյան:

Թիմերը բաղկացած են6հիմնական և6պահեստային շախմատիստներից:Հիմնական կազմում պետք է լինեն2տղամարդ, 2կին, 1մինչև20տարեկան պատանի և1մինչև 20տարեկան աղջիկ:

Օլիմպիադան կանցկացվի հուլիսի 22-30-ը:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում